Մայքլ Ջեկսոնի շիմպանզեն՝ անիմացիոն ֆիլմի հերոս
Ամերիկացի երգիչ Մայքլ Ջեկսոնի շիմպանզեն դառնալու է անիմացիոն ֆիլմի հերոս: Այս մասին հաղորդում է gazeta.ru-ն:
Բաբբլզ ֆիլմի սցենարը գրել է Այզեկ Ադամսոնը: 2015թ-ին Ադամսոնի տեքստն ընկել է Հոլիվուդի այսպես կոչված լավագույն չֆինանսավորվող սցենարների ցանկում:
Ֆիլմի ստեղծողները մտադիր են պատմել Ջեկսոնի աչքերով նրա տնային կենդանու մասին: Ֆիլմը նախատեսվում է նկարահանել ենթակադրային անիմացիոն տեխնիկայի օգնությամբ, ինչպես Անոմալիզա ֆիլմը:
1980-ականներին Բաբբլզը գրեթե մշտապես Ջեկսոնին ուղեկցում էր, մասնավորապես նրա հետ Ջեկսոնը մեկնել էր Ճապոնիայի՝ մասնակցելու Bad World Tour-ին: