Ծավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա. Անահիտ ԱվանեսյանԷդուարդ Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբԱրթուր Խաչատրյան․ «ՔՊ-ական Արման Եղոյանը միացավ հակադաշնակցական հիստերիային»Արարատ-Արմենիան հույսը դնում է նրանց վրա, դա պետք է հաշվի առնենք. Պրիսկեն՝ առաջիկա հանդիպման մասինՍոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՎրաստանի Եկամուտների և Քննչական ծառայությունների ղեկավարները հրաժարական են տվելՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի տարածքում խոցվել է 22 ուկրաինական ԱԹՍԱնուշ Էլբակյանը նշանակվել է ԱՄՆ առաջատար պարբերականներից մեկի՝ The Boston Globe-ի տեսառազմավարության ավագ տնօրենԲաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետՄիրզոյանը ներկայացրել է կառավարության նոր ծրագրի արտաքին քաղաքական առաջնահերթություններըԵրբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ եսՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԿայա Կալլասը հայտարարել է, որ պատրաստ է հեռախոսով խոսել Պուտինի կամ Լավրովի հետԷլցանցի անվտանգ և հուսալի շահագործումն ապահովելու համար պլանային անջատումներն անհրաժեշտ են․ ՀԷՑԵվրոպական խորհրդարանը աջակցել է Հայաստանի հետ առևտրի ազատականացմանըԱՄՆ-ը խափանել է ամերիկյան անօդաչու մակերևութային սարքը գրավելու Իրանի փորձը. CENTCOMՀՀ դեսպանը հանդիպել է ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանին Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասանՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Չեռնոմորսկի և Իզմայիլի նավահանգիստներում գտնվող նավերինՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մեկնում է արձակուրդԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱրցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվելՀիմնանորոգման պատճառով սեպտեմբերի 16-ին կփակվի Ջերմուկի կամուրջըԱլիևը Եվրախորհրդարանն անվանել է «կոռուպցիոներների որջ»Չինաստանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի ՀայաստանՀայաստանը Լեհաստանում դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք է սահմանել«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էՔննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առողջապահության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՄԻՊ-ը և ԵԽ-ն համատեղ համաժողով են անցկացրել ազգային փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալՀԱՊԿ-ը պատրաստ է համագործակցել բոլոր երկրների և միավորումների հետ․ գլխավոր քարտուղարՀայտնաբերվել է 225 գրամ մարիխուանա, 110 գրամ կոկաին և խոշոր գումարՕվերչուկն ու Մոնղոլիայի փոխվարչապետը քննարկել են ԵԱՏՄ–Մոնղոլիա առևտրային համագործակցությունըԹրամփի հատուկ բանագնացը ժամանել է Մինսկ՝ Լուկաշենկոյի հետ բանակցություններիԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըԳեղադիրում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականներըԴեսպան Բալայանն ու Ադրիեն Դոլիմոնը պայմանավորվել են խորացնել ՀՀ-Վալոնիա համագործակցությունըԱյս տարվա օգոստոսին Հայաստան է այցելել ավելի քան 227 հազար զբոսաշրջիկԳՀԽ ժողովի օրակարգում են եկեղեցականների նկատմամբ ընթացող քրեական վարույթներն ու 23 դատական գործերըՎաղը լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԵրբ մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունը հասնում է անգամ պատմական հիշողության ծաղրման ու պատմության վերաշարադրման մակարդակի. Արմինե ՏիգրանյանՀայաստանը ի՞նչ շանս ունի ամերիկյան շուկայում. վերլուծաբանԹուրքիան այս տարի դեպի Հայաստան արտահանել է մոտ 1,336 միլիարդ դոլարի ապրանքՉարենցի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՍևանի մակարդակն իջել էԱլկոհոլային կեղծ խմիչք պատրաստելու և իրացնելու դեպք է բացահայտվելՆԱՏՕ-ի կործանիչներն առաջին անգամ խոցել են Լիտվայի տարածքում գտնվող անօդաչու թռչող սարքըՀՀ պահեստազորի սպաների միությունը բաց նամակով դիմել է ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին
Արցախում հայկական ժառանգությունը ենթարկվում է նպատակաուղղված nչնչաgման, յnւրաgման և դրա հայկական ինքնnւթյան ջնջմшն
Մենք պայքարելու ենք ընտրությունների միջոցով ժողովրդավարական ինստիտուտների կայացման համար. Թանդիլյան
Հասարակություն

Հայրենական մեծ պատերազմում ադրբեջանցիների մասնակցությունը և ադրբեջանական քարոզչությունը

«Գեղարդ» վերլուծական․ Նացիստական Գերմանիան, 1941 թվականին հարձակվելով ԽՍՀՄ-ի վրա, իր հաղթանակի ապահովման կարևոր գործոններից էր համարում խորհրդային երկրի բազմազգ կազմը։ Գերմանիան հույս ուներ, որ նրան կհաջողվի ԽՍՀՄ ժողովուրդների մի մասին իր կողմը գրավել՝ ընդդեմ խորհրդային իշխանությունների։ Այդ ծրագիրն իրականացվելու էր «Խաչակրաց արշավանք՝ ընդդեմ կոմունիզմի ճնշված ազգերի ազատագրության համար» կարգախոսի ներքո։ Ծրագրի իրագործման նպատակով Գերմանիայի հետախուզության և հակահետախուզության ռազմական հաստատությունը՝ Աբվերը, կապի մեջ է մտնում Խորհրդային Միության տարածքում 1918-1921 թվականներին եղած ազգային հանրապետությունների՝ տարագրության մեջ գտնվող նախկին ղեկավարների հետ։ Խորհրդային Միության ազգերի շրջանում քարոզչություն կատարելու նպատակով պատերազմի սկզբում ստեղծվում են ազգային կոմիտեներ։ Գերմանիայի առաջարկին արձագանքում են շատերը՝ հատկապես սպիտակգվարդիականները, ազգայնամոլներն ու նախկին հանրապետությունների ղեկավարները։

Պատերազմի ընթացքում Գերմանիայի կողմից զավթված խորհրդային երկրամասերի կառավարման համար ստեղծվում է Օկուպացված արևելյան տարածքների նախարարություն, որի հիմնական նպատակներից էր Կովկասի և Այսրկովկասի ժողովուրդներին խորհրդային իշխանությունների դեմ օգտագործելը։ Գերմանական ղեկավարությունը կազմավորում է հատուկ նշանակության «Bergmann» («Լեռնական»)» ռազմական միավորը[1], որտեղ ադրբեջանցիների թիվը մեծ էր։ Նման ակնկալիքով Միջին Ասիայի հանրապետությունների ներկայացուցիչներից ստեղծվում է Թուրքեստանյան լեգեոնը:

1942 թվականի դեկտեմբերին, անդրադառնալով ազգային լեգեոնների կազմավորման հարցին, Ադոլֆ Հիտլերը հայտարարել էր. «Ես միայն մուսուլմաններին եմ վստահելի համարում: Այդ՝ զուտ կովկասյան գումարտակների կազմակերպումը համարում եմ չափազանց վտանգավոր գործ, բայց միայն մուսուլմանական զորամասեր ստեղծելու մեջ ոչ մի վտանգ չեմ տեսնում»[2]:

Գերմանական հրամանատարությունն այսրկովկասյան հանրապետությունների ռազմագերիներից 1941 թվականին Վարշավայում կազմավորում է 3 գումարտակ։ Ադրբեջանցիների շրջանում քարոզչական աշխատանք կատարելու համար կապ հաստատվում Ռումինիայում բնակվող մուսավաթական Ադրբեջանի հիմնադիր Մամեդ Էմին Ռասուլզադեի հետ, որն այնուհետև տեղափոխվում է Բեռլին և գլխավորում է Գերմանիայում ադրբեջանական վտարանդիությունը։ Նացիստների հետ ակտիվ համագործակցում էին նաև ադրբեջանցի Աբդուռահման Ալի օղլի Ֆաթալիբեյլին[3], ադրբեջանական «Բիրլիկ» կազմակերպության նախագահ Ալի Մամեդովը, Ալեկպեր Շամխորսկին, Ադրբեջանի ազգային կոմիտեի ակտիվիստներից Ջումշուդ Մամեդովը և այլք։

Խորհրդային սպա Աբդուռահման Ալի օղլի Ֆաթալիբեյլին, գերի ընկնելով, համագործակցում է գերմանացիների հետ, հույս ունենալով, որ Գերմանիայի հաղթանակի դեպքում կվերականգնվի Ադրբեջանի անկախությունը։ Գերմանացի սպա Գլոգերի հետ նա գլխավորում էր ադրբեջանական առաջին գումարտակը։

Լեհաստանում Արևելյան լեգեոնների հրամանատարության ներքո 1941 թվականից գործում էր Կովկասամուսուլմանական լեգեոնը, որը 1942 թվականին վերանվանվում է Ադրբեջանական լեգեոն։

Ադրբեջանցիներ էին ծառայում նաև 811-րդ Թուրքեստանյան էլիտար հետևակային գումարտակում։ Հրամանատար մայոր Քուրթի՝ 1943 թվականի մարտի 10-ի տվյալներով՝ 733 հոգուց բաղկացած գումարտակում ադրբեջանցիների թիվը կազմում էր 84 մարդ։

1942-1943 թվականներին Ուկրաինայում Արևելյան լեգեոնների[4] հրամանատարության ներքո էր գործում բացառապես ադրբեջանցիներից բաղկացած մեկ այլ լեգեոն՝ գունդ, որը վերակազմավորվում է Թյուրքական 162-րդ դիվիզիայի 314-րդ հետևակային գնդի։

Ադրբեջանցիներ ծառայում էին նաև 1940-1945 թվականներին գործած հատուկ նշանակության «Բրանդենբուրգ» շինարարաուսումնական գնդում, Կադրային (արևելյան) կամավորական դիվիզիայում, Աբվերի հետախուզադիվերսիոն Աբվերխումբ-106-ում, Աբվերխումբ-201 «Դարիուս խմբում», Աբվերխումբ-203-ում և այլ խմբերում։

Ադրբեջանցիներից բաղկացած հետախուզադիվերսիոն խմբերից էին «Կովկասը», «Մուսավաթը»։ Այդ խմբերին հաջողվում է անգամ ներթափանցել Խորհրդային Ադրբեջան։ Երկրամասի ժողովուրդներից ամենաշատն ադրբեջանցիներին հաջողվեց հակախորհրդային տրամադրություններ արմատավորել։ Այն հատկապես նկատելի էր երիտասարդության շրջանում, որոնք իրենց երկրի «ազատագրումը» կապում էին «միայն Գերմանիայի հետ»։

Գերմանական հետախուզական ծառայությունների ակտիվ գործակալներից էր ադրբեջանցի Ջումշուդ Ռազաևի Մամեդովը։ Նա աշխատել է Բեռլինում՝ Ադրբեջանական ազգային կոմիտեում, հաճախ է այցելել ռազմագերիների ճամբարներ՝ ադրբեջանցի ռազմագերիների շրջանում քարոզչությամբ զբաղվելու և հավաքագրելու նպատակով։

Ընդհանուր առմամբ՝ 1941-1945 թվականներին Գերմանիայի զինված ուժերի կազմում ծառայող ադրբեջանցիների թիվը մոտ 28000 էր[5]։ Այլ տվյալներով՝ Վերմախտի ադրբեջանական զորամիավորումների կազմում կռվում էին մոտ 40000 ադրբեջանցիներ[6]։

Չնայած Ադրբեջանի ղեկավարությունն այսօր ամեն գնով փորձում է ընդգծել ադրբեջանցիների մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմում, այնուամենայնիվ փաստերն այլ են։ Խորհրդային Ադրբեջանի տարածքից պատերազմում մասնակցած ադրբեջանական քաղաքացիություն ունեցողների մեջ մեծ թիվ էին կազմում ոչ ադրբեջանցիները՝ հայերը, թալիշները, լեզգիները և այլ ազգությունների ներկայացուցիչներ, որոնց ադրբեջանական քարոզչությունն ամեն կերպ խուսափում էր ըստ նրանց ազգային պատկանելիության նշել։

Ի դեպ՝ Հայրենական մեծ պատերազմի Արդբեջանական ԽՍՀ 139 հերոսներից ադրբեջանցի է 43-ը, հայ՝ 34-ը, որից շուրջ երեք տասնյակը Արցախից։ Իհարկե, ալիևյան ռեժիմին ավելի ձեռնտու է նրանց պարզապես ներկայացնել որպես ադրբեջանցիներ։ Բացի այդ՝ ադրբեջանցիների համագործակցությունը նացիստական Գերմանիայի հետ ամենաակտիվներից մեկն էր։ Ադրբեջանական իշխանությունն ամեն կերպ փորձում է քողարկել այդ փաստերը։ Ներկայումս Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ գտնվող հայկական տարածքներում ոչնչացվում են Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին նվիրված, հաղթանակի գործում իրենց ավանդը բերած զորահրամանատարների հուշարձանները։ Թիրախավորվում են ոչ միայն հայ, այլև՝ ազգությամբ ռուս ԽՍՀՄ հերոսների հուշարձանները։