Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուսական զորքերը դադարեցրել են մարտական գործողությունները
Մայիսի 8-ից՝ ժամը 00:00-ից ռուսական զորքերի բոլոր խմբավորումները լիովին դադարեցրել են ռազմական գործողությունները։
Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Նշենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հաղթանակի 80-ամյակի առթիվ հրադադար հայտարարեց՝ հայտարարելով, որ ռուսական բանակը կդադարեցնի ռազմական գործողությունները մայիսի 8-ից՝ ժամը 00:00-ից մինչև մայիսի 11-ը ժամը 00:00-ն։
Ի պատասխան՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդել է սահմանել 30-օրյա հրադադար՝ 3-օրյա հրադադարի փոխարեն: