Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել
Իրանում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հաղորդում է Azad Iran-ը։
Երկրաշարժը տեղի է ունեցել Սիմնան նահանգի Զամանաբադ քաղաքում։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 9 կիլոմետր խորության վրա։ Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։