Պակիստանի Լահոր քաղաքում պայթյուններ են որոտացել
Պակիստանի Փանջաբ նահանգի մայրաքաղաք Լահոր քաղաքում մի քանի պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է Samaa TV-ն՝ հղում անելով ոստիկանության աղբյուրներին և տեղի բնակիչներին։
Պայթյուններ են լսվել Ուոլթոն մայրուղում՝ քաղաքի Գոպալ Նագար և Նասիրաբադ շրջաններում, օդանավակայանի մոտ։ Ոստիկանությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ այնտեղ խոցվել է հնդկական անօդաչու թռչող սարքը:
Հետախուզական անօդաչու թռչող սարքը կառավարվում էր Հնդկաստանի տարածքից։
Բնակիչները պատմել են, որ երկու պայթյուն է լսվել նաև կենտրոնական Ասկարի 5-րդ շրջանում, իսկ Ռազմածովային քոլեջի շենքից ծուխ է բարձրացել։
Պայթյունի վայր են ժամանել փրկարարներն ու ոստիկանները։