Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում
Մամուլ

Ուղիղ սպառնալիքներ, քննարկումներ իրավապահ համակարգում. թիրախում «Հայաստան» խմբակցության երկու պատգամավորներ են

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկվա խորհրդարանական նիստը, որը կարող էր լինել քաղաքական առողջ բանավեճի հարթակ, վերածվեց քաղաքական հաշվեհարդարի և ցուցադրական սպառնալիքի ներկայացման։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դիմելով «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին, բառացիորեն ասաց՝ «Դու նստելու ես»։ Սա այլևս քաղաքական պոպուլիզմ կամ հռետորական հնարք չէ։ Սա ուղիղ սպառնալիք էր՝ հնչեցված երկրի օրենսդիր բարձրագույն մարմնում, ժողովրդավարական կառույցների առջև։

Վարչապետի այս վարքագիծը հիշեցրեց դեռևս այս տարվա մարտի 13-ին «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակված հոդվածը, որտեղ նշվում էր, որ «իրավապահ համակարգում բուռն քննարկումներ են, թե ով կամ ովքեր են լինելու հաջորդ պատգամավորները, որոնց հետևից գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կգնա Ազգային ժողով ու կզրկի անձեռնմխելիությունից։ Իսկ որ բացի Տարոն Մարգարյանից և Հովիկ Աղազարյանից էլի օրենսդիրներ կան իրավապահ համակարգի թիրախում, մեր աղբյուրները չեն բացառում: Խոսքը «Հայաստան» խմբակցության պատգամավորներից երկուսի մասին է, որոնց անունները առայժմ չենք հրապարակում»:

Թեև անուն չէինք նշել, բայց ենթադրություններ էին շրջանառվում, որ խոսքը Սեյրան Օհանյանի մասին է՝ պաշտպանության նախկին նախարար, այժմ ընդդիմադիր խմբակցության ղեկավար։

Փաշինյանը երեկ կարծես հաստատեց մեր աղբյուրներից եկած լուրերը՝ իր հայտարարությամբ դատավճիռ կարդալով այն անձի հանդեպ, ում մեղադրանքը դեռ դատարանում անգամ չի քննարկվել։

Վարչապետ Փաշինյանի խոսքը ոչ միայն խաթարում է անաչառ արդարադատության գաղափարը, այլ նաև իր մեջ պարունակում է քաղաքական հետապնդման հստակ նշաններ։ Երբ երկրի ղեկավարը, ով պետք է լինի օրենքի գերակայության առաջին պահապանը, իրեն պահում է որպես մեղադրող, դատավոր և արդարադատության իրականացման գործիք, դատական իշխանության անկախության մասին խոսելն իսկ անիմաստ է դառնում։

Բացի այդ, սրանից ոչ պակաս մտահոգիչ է վարչապետի տոնն ու լեզուն՝ ագրեսիվ, վիրավորական և պետական պաշտոնյային ոչ պատշաճ։ «Ներվերս մի՛ կերեք, ձեզ պետքա կախաղան հանել, ձեզ պիտի սաղիդ տանեմ լցնեմ ԱԱԾ պադվալները, դու նստելու ես» ձևակերպումները առավել են խորացնում հասարակության բևեռացվածությունը»։