Կոնկլավը չկարողացավ առաջին փուլում ընտրել նոր Հռոմի պապ
Վատիկանի կոնկլավը չկարողացավ քվեարկության առաջին փուլում նոր Հռոմի պապ ընտրել։
Սիքստինյան մատուռի ծխնելույզից սև ծուխ է դուրս եկել՝ նշելով կոնկլավի ձախողումը Հռոմի պապ ընտրելու հարցում:
Նշենք, որ արդյունքների հրապարակումը տևեց նախատեսվածից երկու ժամ ավելի ուշ: Այսօր կլինեն լրացուցիչ քվեարկության փուլեր, և դրանք կշարունակվեն մինչև որոշման կայացումը։
Մատուռում գտնվող կարդինալները արտաքին աշխարհի հետ որևէ կապ չեն ունենա մինչև նոր Հռոմի պապի ընտրությունը։