Իսրայելը և Թուրքիան Բաքվում բանակցություններ կանցկացնեն՝ Ադրբեջանի միջնորդությամբ
Թուրքիայի և Իսրայելի ներկայացուցիչները այսօր կհանդիպեն Ադրբեջանի մայրաքաղաքում՝ ոչ պաշտոնական բանակցություններ վարելու համար։
Հանդիպումը կազմակերպվել է Ադրբեջանի միջնորդությամբ և նպատակ ունի նվազեցնել լարվածությունը՝ կապված Սիրիայում Թուրքիայի աճող ակտիվության և երկու երկրների միջև ուղղակի ռազմական բախման սպառնալիքի հետ։
Աղբյուրների տվյալներով՝ իսրայելական կողմը մտադիր է անվտանգության ոլորտում երկու հիմնական պահանջ ներկայացնել՝ իր սահմանների մոտ թշնամական զինված կազմավորումների ներկայության բացառումը, ինչպես նաև Սիրիայում ռազմավարական զենքի տեղակայման կանխումը, որը կարող է սպառնալ Իսրայելի ազգային անվտանգությանը։