Հյուսիսային Կորեան մի քանի բալիստիկ հրթիռ է արձակել դեպի Ճապոնական ծով
Հյուսիսային Կորեան մի քանի բալիստիկ հրթիռներ է արձակել դեպի Ճապոնական ծով։
Այս մասին հայտնել է Yonhap գործակալությունը՝ հղում անելով Կորեայի Հանրապետության զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեին։
Հրթիռներն արձակվել են ԿԺԴՀ-ի հարավ-արևելքում գտնվող Վոնսան քաղաքի տարածքից։
Վերջին անգամ Փհենյանը մի քանի բալիստիկ հրթիռներ է արձակել Դեղին ծովի ուղղությամբ մարտի 10-ին, երբ Միացյալ Նահանգները և Հարավային Կորեան սկսեցին «Ազատության վահան» լայնածավալ զորավարժությունները։