Կամչատկայում 5.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ռուսաստանի Դաշնության Կամչատկայի երկրամասի Ավաչա ծոցի ջրերում տեղի է ունեցել 5.1 մագնիտուդով երկրաշարժ։
Այս մասին հայտնել է տարածաշրջանի Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
«Երկրաշարժը տեղի է ունեցել Ավաչա ծոցի ջրերում՝ 58 կիլոմետր խորության վրա։ Դրա ուժգնությունը կազմել է 5.1 մագնիտուդ», - ասվում է հաղորդագրության մեջ։
Պետրոպավլովսկ-Կամչատկիի որոշ հատվածներում ցնցումները զգացվել են մինչև 3 բալ ուժգնությամբ։