ԲՀԿ խոսնակը` Նոյեմբերյանի տարածքային կառույցի լուծարման մասին
«Զարինե Ղազինյանը դուրս է եկել կուսակցությունից, բայց դա եղել է ոչ թե օրերս, այլ շատ ավելի վաղ»,-այս մասին Facebook-յան իր էջում, անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, թե Նոյեմբերյանի ԲՀԿ տարածքային կառույցը լուծարվել է և կառույցի ղեկավար Զարինե Ղազինյանն օրերս դուրս է եկել կուսակցությունից գրառել է ԲՀԿ խոսնակ Վանիկ Էլիզբարյանը:
«ԲՀԿ-ն Նոյեմբերյանում արդեն ձևավորել է նոր տարածքային խորհուրդ, և առաջիկա օրերին կկայանա ԲՀԿ Նոյեմբերյանի նորաստեղծ խորհրդի նիստը, որին ներկա կլինի նաև ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
Ավելացնեմ, որ Նաիրա Զոհրաբյանը և Զարինե Ղազինյանը որևէ խնդիր չունեն. տիկին Զոհրաբյանը հարգանքով է վերաբերվել Զարինե Ղազինյանի որոշմանը»: