Ալիևը չի մեկնի Մոսկվա՝ Հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառմանը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մեկնի Մոսկվա՝ Հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումների համար, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը
«Մենք հաղորդագրություն ենք ստացել, որ Ալիևը չի ժամանելու, ցավոք: Նրանք բացատրել են, որ նա պետք է մասնակցի Հեյդար Ալիևին նվիրված ներքին միջոցառումներին», – ասել է Ուշակովը լրագրող Ալեքսանդր Յունաշևին։
Նշենք, որ շքերթին ներկա չի լինի նաև Լաոսի նախագահը. նա վարակվել է կորոնավիրուսով: