Հետ տվեք կադրը ու ձեզ նայեք էլի, ...արհամարհական ձեր ձևը. լրագրողը՝ Սրբուհի Գալյանին (տեսանյութ)
ՔԿՀ-ներում իրականացվում են հոգեկան առողջության որոշակի խնդիրներ ունեցող անձանց հաշվառում, որպեսզի հստակ իմանան, թե որքան մարդ է իրականում հակված ինքնավնասման, որպեսզի նրանց հետ կատարեն անհատական աշխատանք ռիսկերի կառավարան գործիքի համատեքստում։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Լրագրողը հարցրեց՝ ՔԿՀ-ներում հոգեբաններ չե՞ն աշխատում, նախարարն անարձագանք թողեց, այնուհետև ասաց. «Ես կանդրադառնամ ձեր հարցին, հարգելի լրագրող»։
«Ուրեմն ձեզ հարգալից պահեք լրագրողների հետ շփման մեջ։ Հարգալից պահեք, արհամարհական ձեր հայացքը...»,- արձագանքեց լրագրողը։
«Ես կանդրադառնամ ձեր հարցին, երբ ավարտեմ մյուս լրագրողի հարցի պատասխանը»,- ասաց նախարարը։
«Ուրեմն ասեք, որ ավարտեմ՝ նոր, լսում եք ու արհամարհական թեքվում»,- նշեց լրագրողը։
«Եթե դուք բարեհաճ լինեիք ու ինձ չընդհատեիք...»,- շարունակեց Գալյանը։
Լրագրողն արձագանքեց. «Դուք խոսում եք բարեհաճությունի՞ց։ Մի հատ հետ տվեք ձայնագրությունն ու ձեզ նայեք էլի, տեսեք՝ դուք բարեհաճ գտնվեցի՞ք իմ հանդեպ... արհամարհական ձեր ձևը»։