Պարբերաբար մոռացել են նաև հեղեղատարների կողքի լցված աղբը հավաքել․ կարևորը տեսախցիկների առաջ արդարացում ունենալու տեքստը կա՝ գործ անել էլ ու՞մ է պետք․ Բաբկեն Պիպոյան
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ–ի նախագահ Բաբկեն Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ամեն անձրևից հետո, երբ Երևանը վերածվում է Վենետիկի, քաղաքային իշխանությունները «հիշում են», որ ունենք մաշված համակարգ: Ցավոք, մոռանում են նաև նշել, որ ամեն շինթույլտվություն տրամադրելուց առաջ էլ են «մոռացել» մաշված ենթակառուցվածքն ու հնարավոր ռիսկերը:
Պարբերաբար մոռացել են նաև հեղեղատարների կողքի լցված աղբը հավաքել, որի մի մասը քամին է հետ լցրել նույն հեղեղատարը, իսկ մյուս մասն արդեն անձրևաջուրը: Կարևորը տեսախցիկների առաջ արդարացում ունենալու տեքստը կա՝ գործ անել էլ ու՞մ է պետք»: