Մենք կշարունակենք հարձակվել իսրայելական նավերի վրա. Հութիների պաշտոնական ներկայացուցիչ
ԱՄՆ-ի և Եմենի հութիների միջև կնքված հրադադարի համաձայնագիրը չի վերաբերում «Անսար Ալլահ» խմբավորման զինյալների կողմից Իսրայելի դեմ գործողություններին, ուստի նրանք կշարունակեն հարձակվել իսրայելական նավերի վրա Կարմիր ծովում։
Այս մասին հայտարարել է շարժման պաշտոնական ներկայացուցիչ Մոհամմեդ Աբդել Սալամը։
«Սանայի և Վաշինգտոնի միջև կնքված համաձայնագիրը նախատեսում է Եմենի դեմ ամերիկյան ագրեսիայի դադարեցում։ Մենք կշարունակենք հարձակվել իսրայելական նավերի վրա մինչև օգնությունը հասնի Գազա», - «Ալ Ջազիրա»-ին ասել է հութիների խոսնակը։
Երեկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները կդադարեցնի Եմենի հութիների ռմբակոծությունը, քանի որ նրանք «հանձնվել են»։