Հնդկաստանը նշել է, որ Պակիստանի վրա հարձակումը ահաբեկչական հարձակումները կանխելու համար է
Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Վիկրամ Միսրին պնդել է, որ Հնդկաստանը հետախուզական տվյալներ ունի Պակիստանից նոր ահաբեկչական հարձակումների պլանավորման մասին և օգտվել է դրանք կանխելու իր իրավունքից՝ իրականացնելով «Սինդուր» գործողությունը։
«Պակիստանում գործող ահաբեկչական խմբավորումների վերաբերյալ մեր հետախուզական տվյալները ցույց են տվել, որ Հնդկաստանի վրա նոր հարձակումներն անխուսափելի են: Այսպիսով, անհրաժեշտ էր դրանք զսպել և կանխել», - ասել է նա։
Նրա խոսքով՝ հնդիկ զինվորականները «Սինդուր» գործողության ընթացքում կենտրոնացել են ահաբեկչական ենթակառուցվածքների վերացման և Հնդկաստան տեղափոխվող ահաբեկիչների չեզոքացման վրա:
Հնդկաստանը նաև հետախուզական տվյալներ ուներ Պակիստանից նոր ահաբեկչական հարձակումներ պլանավորելու մասին։