Ծավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա. Անահիտ ԱվանեսյանԷդուարդ Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբԱրթուր Խաչատրյան․ «ՔՊ-ական Արման Եղոյանը միացավ հակադաշնակցական հիստերիային»Արարատ-Արմենիան հույսը դնում է նրանց վրա, դա պետք է հաշվի առնենք. Պրիսկեն՝ առաջիկա հանդիպման մասինՍոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՎրաստանի Եկամուտների և Քննչական ծառայությունների ղեկավարները հրաժարական են տվելՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի տարածքում խոցվել է 22 ուկրաինական ԱԹՍԱնուշ Էլբակյանը նշանակվել է ԱՄՆ առաջատար պարբերականներից մեկի՝ The Boston Globe-ի տեսառազմավարության ավագ տնօրենԲաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետՄիրզոյանը ներկայացրել է կառավարության նոր ծրագրի արտաքին քաղաքական առաջնահերթություններըԵրբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ եսՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԿայա Կալլասը հայտարարել է, որ պատրաստ է հեռախոսով խոսել Պուտինի կամ Լավրովի հետԷլցանցի անվտանգ և հուսալի շահագործումն ապահովելու համար պլանային անջատումներն անհրաժեշտ են․ ՀԷՑԵվրոպական խորհրդարանը աջակցել է Հայաստանի հետ առևտրի ազատականացմանըԱՄՆ-ը խափանել է ամերիկյան անօդաչու մակերևութային սարքը գրավելու Իրանի փորձը. CENTCOMՀՀ դեսպանը հանդիպել է ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանին Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասանՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Չեռնոմորսկի և Իզմայիլի նավահանգիստներում գտնվող նավերինՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մեկնում է արձակուրդԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱրցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվելՀիմնանորոգման պատճառով սեպտեմբերի 16-ին կփակվի Ջերմուկի կամուրջըԱլիևը Եվրախորհրդարանն անվանել է «կոռուպցիոներների որջ»Չինաստանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի ՀայաստանՀայաստանը Լեհաստանում դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք է սահմանել«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էՔննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առողջապահության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՄԻՊ-ը և ԵԽ-ն համատեղ համաժողով են անցկացրել ազգային փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալՀԱՊԿ-ը պատրաստ է համագործակցել բոլոր երկրների և միավորումների հետ․ գլխավոր քարտուղարՀայտնաբերվել է 225 գրամ մարիխուանա, 110 գրամ կոկաին և խոշոր գումարՕվերչուկն ու Մոնղոլիայի փոխվարչապետը քննարկել են ԵԱՏՄ–Մոնղոլիա առևտրային համագործակցությունըԹրամփի հատուկ բանագնացը ժամանել է Մինսկ՝ Լուկաշենկոյի հետ բանակցություններիԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըԳեղադիրում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականներըԴեսպան Բալայանն ու Ադրիեն Դոլիմոնը պայմանավորվել են խորացնել ՀՀ-Վալոնիա համագործակցությունըԱյս տարվա օգոստոսին Հայաստան է այցելել ավելի քան 227 հազար զբոսաշրջիկԳՀԽ ժողովի օրակարգում են եկեղեցականների նկատմամբ ընթացող քրեական վարույթներն ու 23 դատական գործերըՎաղը լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԵրբ մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունը հասնում է անգամ պատմական հիշողության ծաղրման ու պատմության վերաշարադրման մակարդակի. Արմինե ՏիգրանյանՀայաստանը ի՞նչ շանս ունի ամերիկյան շուկայում. վերլուծաբանԹուրքիան այս տարի դեպի Հայաստան արտահանել է մոտ 1,336 միլիարդ դոլարի ապրանքՉարենցի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՍևանի մակարդակն իջել էԱլկոհոլային կեղծ խմիչք պատրաստելու և իրացնելու դեպք է բացահայտվելՆԱՏՕ-ի կործանիչներն առաջին անգամ խոցել են Լիտվայի տարածքում գտնվող անօդաչու թռչող սարքըՀՀ պահեստազորի սպաների միությունը բաց նամակով դիմել է ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին
Արցախում հայկական ժառանգությունը ենթարկվում է նպատակաուղղված nչնչաgման, յnւրաgման և դրա հայկական ինքնnւթյան ջնջմшն
Մենք պայքարելու ենք ընտրությունների միջոցով ժողովրդավարական ինստիտուտների կայացման համար. Թանդիլյան
Հասարակություն

«Հենց մութն ընկնում է՝ արջերն արդեն խմբերով գյուղում են, լկտի արջեր կան, չեն վախենում ու մեծ վնաս են հասցնում». Վայոց ձորում մարդիկ անհանգիստ են

«Առավոտ»-ը գրում է․

«Արջերի գյուղից չենք կարողանում քշել, իմ 120 հատ ճագարներին են կերել, հարեւանիս հավերն են կերել, բերքն են փչացրել»,- ասում է Վայոց ձորի մարզի Վերնաշեն համայնքի նախկին ղեկավար Հարություն Գեւորգյանը։ Նախկին համայնքապետը նշում է՝ վերջին տարիներին արջերը շարունակաբար մտնում են գյուղ, հետո կատակում է՝ իսկ, օրինակ, նախկինների օրոք գյուղ չէին իջնում։ Արջերի այս վարքագծի պատճառը, ըստ Վերնաշենի բնակիչների, այն է, որ նախկինում արջերի քանակը քիչ էր, իսկ հիմա շատացել են, բացի դա, վայրի կերն այսօր չի հերիքում արջերին, ստիպված իջնում են գյուղ։

«Հենց մութն ընկնում է, արջերն արդեն գյուղում են՝ խմբերով, երկուսով, երեքով, առանձին-առանձին ու տարբեր տնտեսությունների վնաս են հասցնում։ Հավերն են ոչնչացնում, մեղվի փեթակները, ծառերն են ջարդում, երբ բերքն սկսում է հասունանալ, բերքն են ուտում, ուտում են մեկ-երկու կիլոգրամ, բայց հարյուրավոր կիլոգրամ բերքը ոչնչացնում են, ջարդում-փշրում գնում են։ Մարդիկ գիշերը չեն կարողանում տնից դուրս գալ արջերի վախից։ Իսկ ամառվա ընթացքում օրը ցերեկով մենք արջերին տեսել ենք գյուղում, էս ձեւի չի լինի։ Տարիներ շարունակ եւս մեր սարերում արջեր եղել են, բայց իրենք նախկինում գյուղ չեն մտել։ Իսկ էսօր անարգել խմբով՝ երկու-երեք արջով գյուղի մեջ ման են գալիս, ըտենց ո՞նց կլինի։ Վախենում ենք, ես մի 80 սանտիմետրի վրա իրեն տեսել եմ, մի ամբողջ օր սթրեսի մեջ եմ ընկել»,- ասում է Հարություն Գեւորգյանը։

Հետո հավելում է. «Հեսա մայիսին գիլասը հասունացավ, համատարած ծառերի ջարդ է լինելու»։ Լուծումը, ըստ գյուղացիների, այն է, որ պետությունը պետք է արգելոցներ կառուցի ու արջերին առանձնացնի։ Կամ էլ մարդիկ ծայրահեղ լուծում են առաջարկում՝ ոչնչացնել արջերին։ Գյուղացիներն առաջարկում են նաեւ, որ հատուկ ծրագրով արջերին կերակրեն, որպեսզի գյուղ չիջնեն։ «Պետությունը պետք է մտածի իր ժողովրդի մասին, հիմա էս տարածքում ուզում են մարդ ապրի, թե՞ արջ ապրի։ Էս ի՞նչ ձեւ է, պետության պետքն էլ չի, բողոքում ես, ոչ վնասի հատուցում են տալիս, ոչ էլ հետաքրքրվում են»,- նշում է Հարություն Գեւորգյանը։

Եղեգնաձոր խոշորացված համայնքի բնակիչ Հայկ Իսախանյանն ասում է՝ ինչ-որ մոտեցում պետք է լինի, որ արջերը գյուղ չմտնեն, մարդիկ վախենում են։ «Ջհանդամը էդ ճագարն ու հավը, մարդիկ են վախենում, իրիկունը դուրս չեն գալիս տանից։ Եթե մենք չկերանք էդ ճագարներին, հալալ է արջերին, թող իրենք ուտեն, բայց մարդկանց վնաս չտան։ Մենք ուզում ենք, որ մեր տարածաշրջանում լինեն արջեր, բայց նրանց պետք է որոշակի տարածքում խնամել ու կերակրել։ Կոնկրետ երեկ հանդիպել ենք մի շատ մեծ արջի, իր համար էնպես հանգիստ էր մեր արոտավայրերում քայլում, որ էլ չասած։ Հիմա նրանք սոված են, շուտով հենց թութը հասունանա, կլցվեն գյուղ։

Կոնկրետ անցած տարի մեր գյուղացի Բաղդասարյան Խաչիկը թութը հավաքել էր, որ չորացներ ու օղի թորեր, առավոտյան ելել էր, ամբողջը մաքուր էր։ Հետո մտածել էին՝ շունն է քնած դռանը, կինը կանչել էր շանը, տեսել էր արջն է։ Ամուսինն էլ վախից տնից փախել էր»,- նշում է Իսախանյանը։ Արջերը միայն Վերնաշենում չեն, հարակից գյուղեր եւս իջնում են։ Գյուղացիներն ասում են՝ հարեւան Արփի գյուղում մի արջ իր ընտանիքով շատ մեծ վնասներ է հասցրել։ «Այդ արջը մասնագիտացել էր կենդանիներ ուտելու հարցում, իսկ արջ էլ կա մասնագիտացել է միրգ ուտելու հարցում։ Անցած տարի Շատին գյուղում արջը մեծ վնաս տվեց, մարդիկ անեկդոտ են ասում՝ շատինցիներն արջին բռնել ծեծել են, գետն անցկացրել ու ուղարկել են Վերնաշեն»,- ասում է Հայկ Իսախանյանը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում