Հնդկաստանի օդային հարվածների հետևանքով Պակիստանի զոհերի թիվը հասել է 26-ի
Պակիստանում Հնդկաստանի կողմից իրականացված հարվածների հետևանքով պակիստանցիների շրջանում զոհերի թիվը հասել է 26-ի, 46-ը՝ վիրավորվել է:
Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով Պակիստանի զինված ուժերի ցամաքային զորքերի շտաբի պետ, գեներալ Ասիմ Մունիրին։
Ավելի վաղ հաղորդվել էր 8 զոհի և 35 վիրավորի մասին։
Պակիստանի զինված ուժերի ցամաքային զորքերի շտաբի պետը նշել է, որ Հնդկաստանի ռազմաօդային ուժերը 24 հարված են հասցրել Պակիստանում գտնվող վեց թիրախների վրա։