ԱՄՆ-ն կհամագործակցի Հնդկաստանի և Պակիստանի հետ՝ հակամարտությունը կարգավորելու համար. Ռուբիո
Ամերիկյան վարչակազմը կապ կպահպանի Հնդկաստանի և Պակիստանի ղեկավարության հետ՝ երկկողմ հակամարտությունը լուծելու նպատակով։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն X սոցիալական ցանցի իր էջում։
Նա ընդգծել է, որ ուշադիր հետևում է Հնդկաստանի և Պակիստանի միջև ստեղծված իրավիճակին։
«ԱՄՆ-ն կշարունակի համագործակցել Հնդկաստանի և Պակիստանի ղեկավարության հետ՝ խաղաղ լուծում գտնելու համար», - ասել է պետքարտուղարը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս էր հայտնել, որ Հնդկաստանի և Պակիստանի միջև հակամարտությունը արագ կավարտվի։
Հիշենք, որ Հնդկաստանի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Պակիստանի ռազմական ենթակառուցվածքներին։ Հարձակման հետևանքով զոհվել է առնվազն ութ մարդ, վիրավորվել՝ 35-ը։