Հենրիխ Մխիթարյանի «Ինտեր»-ը դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ հաղթելով «Բարսելոնա»-ին
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղում իտալական «Ինտերը» լրացուցիչ ժամանակի առաջին խաղակեսի 99-րդ րոպեին Դավիդե Ֆրատեզիի հաղթական գոլի շնորհիվ հաղթեց կատալոնական «Բարսելոնա»-ին և դուրս եկավ խաղարկության եզրափակիչ փուլ:
Երկրորդ խաղն ավարտվեց միլանյան թիմի հաղթանակով՝ 4-3 հաշվով:
Միլանյան ակումբը եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակիչ դուրս եկավ՝ ընդհանուր 7:6 հաշվով։
Եզրափակիչում «Ինտերը» կխաղա «ՊՍԺ» – «Արսենալ» զույգի հաղթողի հետ։ Այդ հանդիպումը կկայանա այսօր: