Թուրքիայի Թաքսիմ հրապարակը վերածվել է արյան դաշտի. (լուսանկարներ)
Րոպեներ առաջ Թուրքիայի Թաքսիմ հրապարակում հերթական պայթյունն է գրանցվել: Հրապարակում հիմնականում եղել են զբոսաշրջիկներ Հոլանդիայից, Բուլղարիայից, Իռլանդիայից:
Ըստ նախնական տվյալների` կա 14 զոհ և 35 վիրավոր: Այս պահին խափանված է ինտերնետ կապը և պայթյունի մասին տեղեկատվությունը չի տարածվում:
Ըստ վարկածի` պայթյունի հետ կապում են քուրդ պատգամավորներից մեկին, ով վերջին շրջանում բավականին ակտիվ հակակառավարական ելույթներ է ունենում:
Ստամբուլում գտնվող newspress.am աղբյուրի հաղորդմամբ` վերջին շրջանում Թուրքիայիում տեղի ունեցող պայթյունների ընթացքում զոհվում են հայեր, սակայն նրանց անունները միտումնավոր չի հրապարակվում:

