Ծավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա. Անահիտ ԱվանեսյանԷդուարդ Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբԱրթուր Խաչատրյան․ «ՔՊ-ական Արման Եղոյանը միացավ հակադաշնակցական հիստերիային»Արարատ-Արմենիան հույսը դնում է նրանց վրա, դա պետք է հաշվի առնենք. Պրիսկեն՝ առաջիկա հանդիպման մասինՍոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՎրաստանի Եկամուտների և Քննչական ծառայությունների ղեկավարները հրաժարական են տվելՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի տարածքում խոցվել է 22 ուկրաինական ԱԹՍԱնուշ Էլբակյանը նշանակվել է ԱՄՆ առաջատար պարբերականներից մեկի՝ The Boston Globe-ի տեսառազմավարության ավագ տնօրենԲաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետՄիրզոյանը ներկայացրել է կառավարության նոր ծրագրի արտաքին քաղաքական առաջնահերթություններըԵրբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ եսՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԿայա Կալլասը հայտարարել է, որ պատրաստ է հեռախոսով խոսել Պուտինի կամ Լավրովի հետԷլցանցի անվտանգ և հուսալի շահագործումն ապահովելու համար պլանային անջատումներն անհրաժեշտ են․ ՀԷՑԵվրոպական խորհրդարանը աջակցել է Հայաստանի հետ առևտրի ազատականացմանըԱՄՆ-ը խափանել է ամերիկյան անօդաչու մակերևութային սարքը գրավելու Իրանի փորձը. CENTCOMՀՀ դեսպանը հանդիպել է ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանին Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասանՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Չեռնոմորսկի և Իզմայիլի նավահանգիստներում գտնվող նավերինՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մեկնում է արձակուրդԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱրցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվելՀիմնանորոգման պատճառով սեպտեմբերի 16-ին կփակվի Ջերմուկի կամուրջըԱլիևը Եվրախորհրդարանն անվանել է «կոռուպցիոներների որջ»Չինաստանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի ՀայաստանՀայաստանը Լեհաստանում դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք է սահմանել«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էՔննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առողջապահության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՄԻՊ-ը և ԵԽ-ն համատեղ համաժողով են անցկացրել ազգային փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալՀԱՊԿ-ը պատրաստ է համագործակցել բոլոր երկրների և միավորումների հետ․ գլխավոր քարտուղարՀայտնաբերվել է 225 գրամ մարիխուանա, 110 գրամ կոկաին և խոշոր գումարՕվերչուկն ու Մոնղոլիայի փոխվարչապետը քննարկել են ԵԱՏՄ–Մոնղոլիա առևտրային համագործակցությունըԹրամփի հատուկ բանագնացը ժամանել է Մինսկ՝ Լուկաշենկոյի հետ բանակցություններիԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըԳեղադիրում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականներըԴեսպան Բալայանն ու Ադրիեն Դոլիմոնը պայմանավորվել են խորացնել ՀՀ-Վալոնիա համագործակցությունըԱյս տարվա օգոստոսին Հայաստան է այցելել ավելի քան 227 հազար զբոսաշրջիկԳՀԽ ժողովի օրակարգում են եկեղեցականների նկատմամբ ընթացող քրեական վարույթներն ու 23 դատական գործերըՎաղը լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԵրբ մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունը հասնում է անգամ պատմական հիշողության ծաղրման ու պատմության վերաշարադրման մակարդակի. Արմինե ՏիգրանյանՀայաստանը ի՞նչ շանս ունի ամերիկյան շուկայում. վերլուծաբանԹուրքիան այս տարի դեպի Հայաստան արտահանել է մոտ 1,336 միլիարդ դոլարի ապրանքՉարենցի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՍևանի մակարդակն իջել էԱլկոհոլային կեղծ խմիչք պատրաստելու և իրացնելու դեպք է բացահայտվելՆԱՏՕ-ի կործանիչներն առաջին անգամ խոցել են Լիտվայի տարածքում գտնվող անօդաչու թռչող սարքըՀՀ պահեստազորի սպաների միությունը բաց նամակով դիմել է ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին
Արցախում հայկական ժառանգությունը ենթարկվում է նպատակաուղղված nչնչաgման, յnւրաgման և դրա հայկական ինքնnւթյան ջնջմшն
Մենք պայքարելու ենք ընտրությունների միջոցով ժողովրդավարական ինստիտուտների կայացման համար. Թանդիլյան
Հասարակություն

Շիրակի մարզպետարանի նախկին վարչության պետը կաշառք ստանալու համար դատապարտվել է 5 տարվա ազատազրկման

Հակակոռուպցիոն դատարանի դատավճռով՝ Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության նախկին պետ Հ.Կ.-ն դատապարտվել է 5 տարի ժամկետով ազատազրկման. նրա նկատմամբ նշանակվել է նաև լրացուցիչ պատիժ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկումը՝ 5 տարի ժամկետով: Այս մասին հայտնում են Դատախազությունից:

Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2024 թվականի հունիսի 17-ին Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության նախկին պետ Հ.Կ.-ն մարզպետարանի ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ներից մեկի տնօրեն Ն.Խ.-ից պահանջել և անձամբ ստացել է 1 միլիոն 552 հազար դրամին համարժեք 4,000 ԱՄՆ դոլար կաշառք՝ Ն.Խ.-ի կողմից վերոնշյալ պաշտոնում պաշտոնավարումը դադարելուց հետո, նույն ՊՈԱԿ-ի վարչատնտեսական մասի համակարգողի պաշտոնում նշանակելուն նպաստելու համար: Ն.Խ.-ն 2024 թվականի օգոստոսի 9-ին նշանակվել է ՊՈԱԿ-ի վարչատնտեսական մասի համակարգողի պաշտոնին:

Բացի այդ, Հ.Կ.-ն նույն ՊՈԱԿ-ի ուսուցչուհի Ա.Մ.-ին ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարի պարտականությունների կատարողի պաշտոնին առաջադրելու և նշանակելուն նպաստելու համար Ն.Խ.-ի միջոցով պահանջել է 582 հազար դրամին համարժեք 1500 ԱՄՆ դոլար: Հ.Կ.-ն ստացել  է 388 հազար դրամին համարժեք 1000 ԱՄՆ դոլարը, իսկ գումարի մյուսը մասը պայմանավորվել է ստանալ նշանակումից հետո: Ա.Մ.-ն 2024 թվականի օգոստոսի 14-ին նշանակվել է  ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարողի պաշտոնին:

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Հ.Կ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (խոշոր չափերով կաշառք ստանալը) (2 դրվագ), Ն.Խ.-ի նկատմամբ՝ 436-րդ հոդվածի 1-ին մասով (կաշառք տալը), 437-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կաշառքի միջնորդությունը) և Ա.Մ.-ի նկատմամբ՝ 436-րդ հոդվածի 1-ին մասով:

2024 թվականի հոկտեմբերի 25-ին քրեական վարույթը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնվել է Հակակոռուպցիոն դատարան:

Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի ապրիլի 18-ին կայացրել է մեղադրական վերդիկտ:

Դատարանի վճռով՝ Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության նախկին պետ Հ.Կ.-ն դատապարտվել է 5 տարի ժամկետով ազատազրկման, նրա նկատմամբ նշանակվել է նաև լրացուցիչ պատիժ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելը՝ 5 տարի ժամկետով, Ն.Խ.-ի նկատմամբ նշանակվել է ազատազրկում՝ 1 տարի 7 ամիս ժամկետով (սահմանվել է փորձաշրջան 2 տարի 6 ամիս ժամկետով), Ա.Մ.-ի նկատմամբ նշանակվել է ազատազրկում՝ 1 տարի ժամկետով (սահմանվել է փորձաշրջան՝ 2 տարի 6 ամիս ժամկետով):