Վրաստանի խորհրդարանը չի հրավիրվել Եվրախորհրդարանի ընդլայնման հարցերով նիստինՖրանսիայում քառասուն մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգիցԿմատուցվի Սուրբ Պատարագ՝ Մայր Աթոռից բերված մասունքարանովԲաքվում ապօրինաբար պահվող հայ գերիները հայտարարել են՝ չեն ընդունում մեղադրանքներըԳազանջատումներ են սպասվումՖուտբոլի Պորտուգալիայի հավաքականը ջախջախիչ հաղթանակ տարավ Ուզբեկստանի նկատմամբՀայաստանում ձևավորվում են միջազգային չափանիշներին համապատասխան միգրացիոն կենտրոններ․ ՆԳՆՓաշինյանի գլխավոր պրոբլեմը Մոսկվան չէ, այլ ԵՄ-ն՝ ի դեմս Թուրքիայի․ Դանիելյան«Ձեզ է վստահված Ռուսաստանի սրտի պաշտպանությունը»․ Կրեմլում պարգևատրման արարողություն է տեղի ունեցելԸնտանեկան բռնությունը՝ հանրային առողջության խնդիր. օրակարգում բուժաշխատողների վերապատրաստման հարցն է«Տելեկոմ Արմենիայի» և «Ազերտելեկոմի» համագործակցությունը անընդունելի է․ ԹանդիլյանՏավուշից հունիսի 4-ի դրությամբ հեռացել է 255 ընտանիք՝ 1122 արցախցի․ լրագրողԵրևանում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կանՎրաստանում երկրաշարժ է տեղի ունեցելՌոնալդուն խփել է առաջին գոլը ԱԱ-2026-ումԱյրվել է Իսպանիայի ամենաբարձր երկնաքերը, մարդկանց տարհանել ենԱռաջարկվում է տարածաշրջանային անվտանգության նոր ճարտարապետությունՀայաստանը Բրյուսելում ստորագրել է ՀՀ սահմանային անցակետերի ուսումնասիրության վերաբերյալ փաստաթղթերԹվայնացումը մեծացրել է ԵԱՏՄ երկրների եկամուտներըՎանաձոր-Սպիտակ ճանապարհին մեքենաներ են բախվել․ վիրավորներ կանՀՀ-ն ու ԵՄ-ն պայմանավորվել են շարունակել համագործակցությունը «նոր շուկաների բացահայտման ուղղությամբ»Վրաստանում մտցվում է կացության կարգավիճակի նոր կարգ՝ երկրի քաղաքացիների ամուսինների համարՄեկնարկել է Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունների նոր փուլըՔննարկվել է հայկական ավիաընկերությունների՝ ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրսբերման գործընթացըԱնցած 1 օրում գրանցվել է 10 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 25-ը՝ վիրավորվելԵԱՏՄ-ում քննարկվել են արհեստական բանականության ազդեցությունն ու մարտահրավերներըԴեսպանը ներկայացրել է կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնություններըՔՏՀԱ տեսչական մարմնում քննարկվել են քաղաքաշինության վերահսկողության ոլորտի 5 ամսվա արդյունքներըՌԴ ենթակառուցվածքներին հարվածելով` Կիևը փորձում է ազդել զբոսաշրջային սեզոնի վրա. ՊուտինԵվրոպական հանձնաժողովի նախագահը պատրաստվում է հաջորդ շաբաթ այցելել Հայաստան«Ford»-ը Մյասնիկյան պողոտայում բախվել է ծառին․ կան վիրավորներՎերականգնվել է օդային երթևեկությունը Իրանի ամբողջ տարածքումԾեծի ենթարկված ավագանու անդամ Սարգիս Տեր-Եսայանի ինքնազգացողությունը վատացել է, դիմել է հիվանդանոցՍուրեն Պապիկյանը դիտարկել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքըՔննարկվել են Հայաստանի ու Իրանի սահմանային թողունակության աճին միտված հարցերՇուրջ 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձ․ 3 անձի վերաբերյալ գործն ուղարկվել է դատախազինԱլեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստըՕդի ջերմաստիճանը հունիսի 24-ի ցերեկը կնվազիՄոնրեալում սինագոգի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով երեք մարդ է զոհվելՆրբորեն մեկնարկել է Տիգրան Ավինյանին «փուռը տալու» գործընթաց. Քաղաքական վերլուծաբանՓամբակում ուսումնական զորավարժության ժամանակ վնասվածք ստացած զինծառայողը վիրահատվել էՈւրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել ՀայաստանԼավրովը հայհոյել է Ուկրաինայի վերաբերյալ կլոր սեղանի ժամանակԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներՎերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Ռոմանոս ՊետրոսյանԻրանի զինված ուժերը բերվել են մարտական ամենաբարձր պատրաստվածության մակարդակիՈրոնք են Էբոլայի վտանգի գոտում գտնվող երկրները. ԱՀԿ-ն ցուցակ է հրապարակելՎաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Թորոսյանը նախարարության համար նոր անունն է մտածել
Արևմուտքը բացահայտ խոսում է Ռուսաստանի հետ պատերազմի նախապատրաստվելու մասին. Պուտին
Հասարակություն

«Սա վտանգավոր նախադեպ է». ԼՂ փախստականների միությունը՝ Ալիևային Ռուս Ուղղափառ եկեղեցու շքանշանով պարգևատրելու մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 3-ին հանդիպել է Բաքու ժամանած՝ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Ադրբեջանի առաջին փոխնախագահ, երկրի առաջին տիկին և Հեյդար Ալիևի հիմնադրամի նախագահ Մեհրիբան Ալիևան։ Հանդիպումից հետո պատրիարքը Ադրբեջանի նախագահի կնոջը պարգևատրել է Ռուս Ուղղափառ եկեղեցու «Սուրբ հավասարառաքյալ Օլգայի»՝ Ռուս Ուղղափառ եկեղեցու 1-ին աստիճանի շքանշանով։ Այդ մասին ասված է ԼՂ փախստականների իրավապաշտպան միության Ֆեյսբուքի էջում:

«Ադրբեջանի առաջին տիկնոջը այս շքանշանը շնորհվել է Պատրիարք Կիրիլի հատուկ հրամանագրով՝ հասարակության մեջ ավանդական արժեքների պահպանմանը, ինչպես նաև մշակութային և կրոնական երկխոսության խթանմանը նպաստելու համար։

Մեհրիբան Ալիևան կրոնական հանդուրժողականության համար բարձր պարգև է ստանում այն պայմաններում, երբ հենց կրոնական, ռասայական անհանդուրժողականության և խտրական վերաբերմունքի պայմաններում Արցախի պատմական հայկական տարածքներում 2020 թվականից ի վեր Ադրբեջանի կողմից բացահայտ կերպով և հիմնահատակ ոչնչացվել է հայ ժողովրդի հոգևոր ժառանգությունը․ քրիստոնեական մի շարք եկեղեցիներ, այդ թվում Շուշիի Կանաչ Ժամ՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, Մոխրենեսի Սուրբ Սարգիս եկեղեցին, Մեխակավանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին, Տանձատափի եկեղեցին, Մարիամաձորի Սուրբ Մինաս եկեղեցին, Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին։ Ի դեպ, հարկ է ընդգծել, որ Կանաչ Ժամը մինչ ոչնչացումը հայ ժողովրդից օտարելու համար հենց ուղղափառ էր հռչակվել, իսկ այնուհետև հիմնահատակ ավերվել։

Բացի դրանից՝ հարկ է շեշտել, որ «ուղղափառության համար բարենպաստ երկիր» համարվող Ադրբեջանը «կեղծ ուղղափառություն» է շնորհել նաև Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցուն՝ խեղաթյուրելով եկեղեցու պատմությունը, կեղծ վերականգնումներով այլափոխել և պղծել է հայ ժողովրդի քրիստոնեական հավատքի ամենակարևոր կենտրոնը։

Փորձագետները բազմիցս ընդգծել են, որ հոգևոր ժառանգության ոչնչացումը խաթարում է կրոնական ազատության իրավունքը, քանզի նյութական հուշարձանները սերտորեն կապված են այդ վայրերում տեղի ունեցող կրոնական ծեսերի և հետևաբար՝ մարդկանց իրավուքնների հետ։

Լրատվամիջոցները փաստում են, որ Բաքվում տեղի ունեցած մայիսի 3-ի հանդիպման ընթացքում պատրիարք Կիրիլը և նախագահ Ալիևը քննարկել են Ադրբեջանում «բազմամշակութայնության հանդեպ հարգանքի» մասին դրույթներ, ինչպես նաև խոսել են այն «բարենպաստ» միջավայրի մասին, որտեղ, իբրև թե, «խաղաղորեն» գոյակցում են տարբեր կրոնական համայնքներ։ Զրույցի ընթացքում հատկապես կարևորվել է նաև Ադրբեջանում ուղղափառ համայնքի դերը և «կրոնական հանդուրժողականությունը», որը ներկայացվել է որպես Ադրբեջանի մշակութային քաղաքականության կարևոր ուղղություն, ավանդույթ և կյանքի ձև պետական մակարդակում։

Կարևոր է ընդգծել, որ Հեյդար Ալիևի հիմնադրամի նախագահ Մեհրիբան Ալիևան «հասարակության մեջ ավանդական արժեքների պահպանմանը, կրոնական երկխոսության խթանմանը նպաստելու» համար պարգև է ստանում այն դեպքում, երբ հենց այդ նույն հիմնադրամի ֆինանսավորմամբ Վատիկանի Սուրբ Աթոռի հայրապետական Գրիգորյան համալսարանում ապրիլին կազմակերպվել էր «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդիականություն» խորագրով միջազգային գիտաժողով՝ Արցախի քրիստոնեական ժառանգության բռնի յուրացման, քրիստոնեական Դադիվանքի, Գանձասարի, Ամարասի, Ծիծեռնավանքի պղծման, աղվանացման և հայկականության հետ կապի ժխտման նպատակով։

Մեհրիբան Ալիևան պարգևատրվում է հոգևոր բարձր պարգևով այն դեպքում, երբ տակավին վերջերս Լեհաստանում (2024 թ․) նրա ղեկավարած հիմնադրամի ջանքերով կազմակերպվել էր միջազգային ցուցահանդես, որտեղ քրիստոնեության ակունք համարվող Ամարասը, հարյուրավոր հայկական արձանագրություններով Դադիվանքն ու Գանձասարը ներկայացվում էին որպես ադրբեջանական ժառանգություն, Ադրբեջանի աղվանա-ուդիական կրոնական համայնքի «կրոնական իրավունքների» երաշխավորման գործիք։

Ադրբեջանը «կրոնական հանդուրժողականության երկիր» է հռչակվում այն պայմաններում, երբ ոչնչացրել է քրիստոնեական հավատքի խտացումը համարվող, խաչի փրկագործական խորհուրդն իրենց մեջ կրող, Արցախի անկախության շրջանում տեղադրված բազմաթիվ խաչքարեր, պղծել գերեզմաններ և շիրմաքարեր, ոչնչացրել հայկական գյուղեր ու քաղաքներ։

Ադրբեջանը հռչակվել է «կրոնական տարբեր հանրույթների խաղաղ գոյակցման միջավայր ստեղծող երկիր» այն դեպքում, երբ ՄԱԿ-ի կողմից մշակույթի իրավունքի հատուկ հանձակատարները (Ֆարիդա Շահիդ, Կարիմա Բենուն, Ալեքսանդրա Շիմանսկա) իրենց բազմաթիվ զեկույցներում բազմիցս նշել են, որ մշակութային ժառանգության ոչնչացումը, հոգևոր արժեքների հանդեպ ցանկացած բռնություն շարունակվող պատերազմի ձև է, հենց խաղաղ բնակչության իրավունքների դեմ պատերազմ և այլատյացության ամենաբարձր քարոզ։

«Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միություն» հասարակական կազմակերպությունը խոր մտահոգությամբ արձանագրում է, որ Ադրբեջանի պետական քաղաքականությունը շարունակում է խախտել Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքները, մասնավորապես՝ կրոնական ազատության իրավունքը, իսկ միջազգային տարբեր դերակատարներ դատապարտման փոխարեն միջազգային նմանատիպ պարգևատրումներով անթաքույց խրախուսում են այդ քաղաքականությունը։

Մենք դատապարտում ենք նման քաղաքականությունն ու դրա միջազգային լեգիտիմացումը՝ որպես վտանգավոր նախադեպ և բացահայտ անհարգալից վերաբերմունք բռնի տեղահանված և իրենց կրոնական, մշակութային ինքնությունից զրկված հայ ժողովրդի հանդեպ։ Մենք պնդում ենք, որ բռնի կերպով իրենց հայրենիքը լքած ժողովուրդն ունի անքակտելի իրավունք՝ դավանելու իր հավատը, պաշտպանելու իր սրբավայրերն ու վերակառուցելու իր հոգևոր կյանքը իրենց սրբավայրերում։

Մենք հիշեցնում ենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան, 2015 թվականի A/RES/69/312 բանաձևով, հստակ դատապարտում է կրոնական վայրերի, սրբավայրերի և հուշարձանների նկատմամբ գործադրվող բռնությունները՝ կոչ անելով անդամ պետություններին՝ երաշխավորել դրանց պաշտպանությունը։ Այս բանաձևը շեշտում է, որ նման արժեքների նկատմամբ անհանդուրժողականությունը հարված է ողջ մարդկության ժառանգությանը։

«Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միություն» հասարակական կազմակերպությունը հիշեցնում է ՄԱԿ-ի Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի միջանկյալ միջոցների կիրառման վերաբերյալ որոշումը, որտեղ Ադրբեջանի վարած քաղաքականությունը հայկական եկեղեցիների և ժառանգության հանդեպ համարվեց ռասայական խտրականության ցուցիչ։

Մենք կոչ ենք անում հարգել Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի (1948 թ.) դրույթները, մասնավորապես՝ դրա 18-րդ հոդվածը, որում հստակ նշվում է, որ յուրաքանչյուր մարդ ունի մտքի, խղճի ու հավատի ազատության իրավունք, ինչպես նաև իր կրոնական համոզմունքները դավանելու և գործադրելու իրավունք։ Նույն սկզբունքը իրավական պարտադիր ուժով ամրագրված է ՄԱԿ-ի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրում (ICCPR, 1966 թ.), որի 18-րդ հոդվածը վերահաստատում է այդ ազատությունները»,- նշված է գրառման մեջ: