Հիքմեթ Հաջիևը Իրանի փոխարտգործնախարարի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր
Ադրբեջանի նախագահի օգնական - նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հանդիպել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեի հետ:
Այս մասին հայտնում են իրանական և ադրբեջանական լրատվամիջոցները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները և միջազգային օրակարգի իրադարձությունները։