Բաքվում շարունակվում է Ռուբեն Վարդանյանի գործով ապօրինի, շինծու դատական հերթական նիստը
Բաքվի ռազմական դատարանը շարունակում է Ռուբեն Վարդանյանի քրեական գործի դատավարությունը:
Նա ապօրինի մեղադրվում է Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի այնպիսի հոդվածներով, ինչպիսիք են խոշտանգումներ, վարձկանություն, պատերազմի օրենքների և սովորույթների խախտում, ահաբեկչություն, ահաբեկչության ֆինանսավորում և այլ ծանր ու շինծու հանցագործություններով:
Դատական նիստը տեղի է ունենում Բաքվի դատական համալիրում՝ Բաքվի ռազմական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ։
Նշենք, որ նախորդ հանդիպման ժամանակ լսվել են այսպես կոչված տուժածների ցուցմունքները։