Բելառուսի վարչապետն այցելել է օկուպացված Արցախի Վարանդա քաղաք
Բելառուսի վարչապետ Ալեքսանդր Տուրչինն Ադրբեջան կատարած այցի շրջանակներում ժամանել է օկուպացված Արցախի Վարանդա քաղաք։
Այս մասին հայտնում է Report-ը:
Բելառուսի վարչապետը ծանոթացել է 44-օրյա պատերազմի ժամանակ առաջացած ավերածություններին:
Նա ծանոթացել է նաև օկուպացված քաղաքում Ադրբեջանի կառավարության կողմից իրականացված շինարարական և վերականգնողական աշխատանքների ընթացքին։