Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում
Մամուլ

Փաշինյանի «ջանը քոր է ընկել»` ուզում է բախտը փորձել նաև Վանաձորում. «Հրապարակ»

Վանաձորում քաղաքական նոր զարգացումներ են սպասվում։ Փաշինյանն ուզում է «բախտը փորձել» նաեւ այստեղ։ Լուրեր են շրջանառվում, թե առաջիկայում Վանաձորի ՏԻՄ արտահերթ ընտրություններ են տեղի ունենալու: Հիշեցնենք, որ 2021-ին Վանաձորում տեղի ունեցած ընտրություններում «Մամիկոն Ասլանյան» դաշինքն ամենաշատ ձայներն էր ստացել՝ առաջ անցնելով ՔՊ-ից։ Որպեսզի թույլ չտան ընդդիմությանը միավորվել եւ քաղաքապետ դարձնել Ասլանյանին, ՔՊ-ն աներեւակայելի կեղծիքների ու ապօրինությունների դիմեց: Նախ՝ նախկին համայնքապետ, ամենաշատ ձայներ ստացած համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանին 21-ի դեկտեմբերի 15-ին կալանավորեցին եւ 2,5 տարի պահեցին բանտում, ապա Էդմոն Մարուքյանի միջոցով մտան դատարան եւ կասեցրին ավագանու նիստեր հրավիրելը, իսկ դատական վեճը տեւեց 3 տարուց ավելի: Դատական համակարգի միջոցով Վանաձորում կառավարման ճգնաժամ առաջացրին։

Հետո ՏԻՄ օրենքի փոփոխությամբ վարչապետին իրավունք ընձեռեցին համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել չընտրված անձին` ՀԱՍԿ թեկնածու Արկադի Փելեշյանին, որի կրիմինալ անցյալը բոլորին է հայտնի: Եվ հանրապետության երրորդ քաղաքում շուրջ 4 տարի է՝ օրինական ընտրված համայնքապետ եւ իշխանություն չկա․ քաղաքը կառավարում է ընտրություններում չհաղթած «Քաղպայմանագիրը»: Իսկ երբ «Լուսավոր Հայաստանի» հայցը բոլոր հնարավոր դատական ատյաններում մերժվեց, այս անգամ էլ դատարան դիմեց Ակայի ՀԱՍԿ կուսակցությունը` հայտարարելով, թե ինքը տեղեկացված չի եղել դատական նիստերի մասին եւ չի մասնակցել դրանց, ինչով ոտնահարվել են իր իրավունքները: Եվ դատարանը վերսկսեց դատավարությունը, այս անգամ՝ համայնքապետի պաշտոնը կորցնելուց անհանգստացած Փելեշյանի դիմումով: Այժմ 

Քաղաքականություն

«ՀՐԱՊԱՐԱԿ». ՓԱՇԻՆՅԱՆԻ «ՋԱՆԸ ՔՈՐ Է ԸՆԿԵԼ»` ՈՒԶՈՒՄ Է ԲԱԽՏԸ ՓՈՐՁԵԼ ՆԱԵՒ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ
Լիա Սարգսյան6 Մայիս 2025 | 09:45
 Facebook  Twitter   

Վանաձորում քաղաքական նոր զարգացումներ են սպասվում։ Փաշինյանն ուզում է «բախտը փորձել» նաեւ այստեղ։ Լուրեր են շրջանառվում, թե առաջիկայում Վանաձորի ՏԻՄ արտահերթ ընտրություններ են տեղի ունենալու: Հիշեցնենք, որ 2021-ին Վանաձորում տեղի ունեցած ընտրություններում «Մամիկոն Ասլանյան» դաշինքն ամենաշատ ձայներն էր ստացել՝ առաջ անցնելով ՔՊ-ից։ Որպեսզի թույլ չտան ընդդիմությանը միավորվել եւ քաղաքապետ դարձնել Ասլանյանին, ՔՊ-ն աներեւակայելի կեղծիքների ու ապօրինությունների դիմեց: Նախ՝ նախկին համայնքապետ, ամենաշատ ձայներ ստացած համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանին 21-ի դեկտեմբերի 15-ին կալանավորեցին եւ 2,5 տարի պահեցին բանտում, ապա Էդմոն Մարուքյանի միջոցով մտան դատարան եւ կասեցրին ավագանու նիստեր հրավիրելը, իսկ դատական վեճը տեւեց 3 տարուց ավելի: Դատական համակարգի միջոցով Վանաձորում կառավարման ճգնաժամ առաջացրին։ Հետո ՏԻՄ օրենքի փոփոխությամբ վարչապետին իրավունք ընձեռեցին համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել չընտրված անձին` ՀԱՍԿ թեկնածու Արկադի Փելեշյանին, որի կրիմինալ անցյալը բոլորին է հայտնի: Եվ հանրապետության երրորդ քաղաքում շուրջ 4 տարի է՝ օրինական ընտրված համայնքապետ եւ իշխանություն չկա․ քաղաքը կառավարում է ընտրություններում չհաղթած «Քաղպայմանագիրը»: Իսկ երբ «Լուսավոր Հայաստանի» հայցը բոլոր հնարավոր դատական ատյաններում մերժվեց, այս անգամ էլ դատարան դիմեց Ակայի ՀԱՍԿ կուսակցությունը` հայտարարելով, թե ինքը տեղեկացված չի եղել դատական նիստերի մասին եւ չի մասնակցել դրանց, ինչով ոտնահարվել են իր իրավունքները: Եվ դատարանը վերսկսեց դատավարությունը, այս անգամ՝ համայնքապետի պաշտոնը կորցնելուց անհանգստացած Փելեշյանի դիմումով: Այժմ դատարանը նիստ է նշանակել՝ մայիսի ընթացքում, եւ լուրեր կան, որ արագ որոշում են կայացնելու ու գնան արտահերթ ընտրությունների:


Վանաձորի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Արտավազդ Ալավերդյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ Վանաձորում խոսում են, թե իշխանությունն ուզում է գնալ նոր ընտրությունների։ Նրա խոսքով՝ եթե ՔՊ-ն դարձյալ գնա ընտրության, իրենց գործելաոճի համաձայն, ընդդիմադիր թեկնածուների վրա ճնշումներ կլինեն։ «Իրենք ընդունակ են, եւ իրենց գործելաոճն է դա։ Քաղաքական ճնշումների տիպիկ օրինակ է Մամիկոն Ասլանյանի դեպքը»,-ասաց նա։ Լա՞վ կլինի, որ Մամիկոն Ասլանյանը կրկին մասնակցի ընտրությանը, ասում է՝ իհարկե։ «Հաղթելը հարաբերական է, բայց ճիշտ կլինի, որ բոլոր շահագրգիռ ուժերն էլ մասնակցեն, ինչպես Գյումրու դեպքում»,- նշեց նա։ 
Մեզ պատմեցին, որ Վանաձոր կատարած վերջին այցի բուն նպատակն էլ է եղել դա` Փաշինյանն ուսումնասիրում է իրավիճակը եւ փորձում հասկանալ իրենց շանսերը, որ հնարավորինս արագ կազմակերպի ավագանու ընտրություններ եւ Գյումրու դիմաց ռեւանշի գնա` հաղթելով Վանաձորում։

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը դեռեւս հունվարին հրավիրված ասուլիսում ասել էր, թե Վանաձորում հնարավոր է նոր ընտրություններ լինեն՝ կախված դատավարության արդյունքներից։ Ալավերդյանը հիշեցնում է՝ ԼՀԿ-ն իր հայցը դեռեւս անցած տարի դատարանից հետ է վերցրել։ Այսինքն` նիստեր հրավիրելու խոչընդոտը վերացել է: Նրա խոսքով՝ առանց հիմնավոր պատճառաբանության ավագանու նիստերը չեն հրավիրվում: Իսկ հրավիրվելուն պես նորից պետք է դրվի քաղաքապետի ընտրության հարցը: Եթե չընտրվի, պետք է գնան նոր ընտրությունների։ «Անընդհատ 

 հետաձգվում էին՝ դատավորը մի օր ԲԴԽ էր գնում, մի օր՝ դասընթացների, անհիմն հետաձգվում էր»։ «Ապրելու երկիրը» ՏԿԵ նախարարությանը նամակ է ուղարկել առ այն, որ պետական մարմինը միջնորդի՝  քաղաքապետի ընտրության օրակարգով նիստի հրավիրման համար։ «Կա՛մ մենք այդպիսով կունենանք ընտրված համայնքապետ, կա՛մ չենք ունենա քաղաքապետ, ինչը ենթադրում է մոտակա ժամանակում նոր ընտրություններ»,-ասաց նա։

Մենք տեղեկացանք, որ հերթական դատական նիստը նշանակված էր հունիսին, սակայն անսպասելիորեն դատարանը փոխել է նիստի օրը․ մայիսի 21-ին դատ է նշանակվել՝ ավագանու նիստերի արգելանքը հանելու օրակարգով, ինչը վկայում է այն մասին, որ իշխանությունը որոշել է գնալ արտահերթի։ Իսկ ՏԿԵՆ ուղարկված նամակին դեռեւս պատասխան չեն ստացել, անցել է արդեն 2 շաբաթ։