ԱՄՆ-ն մտադիր է օգնել Գազայի բնակիչներին սննդամթերքով. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն մտադիր է օգնել Գազայի հատվածի բնակիչներին սննդամթերքով։
Նա այս մասին ասել է Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս։
«Մենք օգնելու ենք Գազայի ժողովրդին սնունդ ձեռք բերելու հարցում։ Գազայում շատ մարդիկ վատ են ապրում։ Բայց մենք օգնելու ենք Գազայի ժողովրդին, քանի որ Համասը նրանց հետ շատ վատ է վարվում», - հավելել է Թրամփը։
Հավելենք, որ մարտի 18-ին Իսրայելի բանակը վերսկսեց ռազմական գործողությունները Գազայի հատվածում: