Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահի» զենքի օբյեկտին հարված հասցնելու մասին
Իսրայելի պաշտպանության ուժերը հարված են հասցրել Լիբանանի Բեքաա շրջանում գտնվող «Հեզբոլլահ» արմատական շարժման ռազմավարական զենքի արտադրության և պահեստավորման օբյեկտին։
Այս մասին հայտնել է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։
Զինվորականների հայտարարության մեջ նշվում է, որ իսրայելական բանակը հայտնաբերել է «Հեզբոլլահի» կողմից այդ վայրում իր ռազմական ներկայությունն ու գործունեությունը վերականգնելու փորձերը:
«Բացի այդ, Լիբանանի հարավում գտնվող Շրիֆա շրջանում հարձակումներ են իրականացվել «Հեզբոլլահի» լրացուցիչ ռազմական թիրախների վրա», - հավելել է գերատեսչությունը։
«Հեզբոլլահի» զինյալների նման գործունեությունը և այդ տարածքներում զենքի առկայությունը ներկայացնում են Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի մասին համաձայնագրերի կոպիտ խախտում», - նշել է մամուլի ծառայությունը։