Թուրքիան բողոք է ներկայացրել Բելգիային
Անկարայում Բելգիայի դեսպանը կանչվել է Արտգործնախարարություն։ Տեղեկացնում է sondakika.com կայքը։
Երեկ Թուրքիայում Բելգիայի դեսպանին կանչել են Արտգործնախարարություն և բողոք հայտնել Բրյուսելում վրանի վրա օրեր շարունակ ծածանվող քրդական PKK կազմակերպության դրոշի պատճառով։ Թուրքական կողմը բողոքել է Եվրամիության և ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն ճանաչված քրդական կազմակերպության դրոշի և նրա անդամնեի դեմ ոչինչ չանելու համար։
Դրանից բացի Թուրքիայի Արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն զանգահարել է բողքել նաև Բելգիայի իր պաշտոնակցին։