Հայաստանի Մ-17 հավաքականը սկսում է մարզական հավաք
Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի Ակադեմիայում մայիսի 5-ից 10-ը կանցկացնի ուսումնամարզական հավաք, որից հետո մայիսի 11-ին Մ-17 հավաքականը կմեկնի Բոսնիա և Հերցեգովինա մասնակցելու ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Մ-17 առաջնության երկրորդ ռաունդի մինի-մրցաշարին, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը:
Գլխավոր մարզիչ Ռազմիկ Գրիգորյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․
Դարպասապահներ
Ռոման Խաչատրյան - «Նոա-2»
Արթուր Պետրոսյան - «Փյունիկ-2»
Նուբար Գիշյան - «Ուրարտու-2»
Պաշտպաններ
Համլետ Կարապետյան - «Փյունիկ-2»
Շանթ Բեյբության - «Արարատ-Արմենիա-2»
Արթուր Մովսեսյան - «Նոա-2»
Հայկ Ղուկասյան - «Արարատ-Արմենիա-2»
Դավիթ Դոխոյան - «Նոա-2»
Արմեն Սուքիասյան - «Փյունիկ-2»
Հայկազ Եղիազարյան - «Ուրարտու-2»
Կիսապաշտպաններ/Հարձակվողներ
Սասուն Կարապետյան - ՏՖԱ ԼԱ (ԱՄՆ)
Մարտին Շահգելդյան - «Կալմար» (Ֆրանսիա)
Ալբերտ Գարեգինյան - «Շիրակ»
Աշոտ Ոսկանյան - «Ուրարտու-2»
Դավիթ Դավթյան - «Փյունիկ-2»
Մայքլ Ասիրյան - «Նոա-2»
Սարգիս Գասպարյան - «Ուրարտու-2»
Արտյոմ Ալեքսանյան - «Փյունիկ-2»
Ջանիկ Դավթյան - «Սարդարապատ»
Արսեն Առաքելյան - «Ուրարտու-2»