Ծավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա. Անահիտ ԱվանեսյանԷդուարդ Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբԱրթուր Խաչատրյան․ «ՔՊ-ական Արման Եղոյանը միացավ հակադաշնակցական հիստերիային»Արարատ-Արմենիան հույսը դնում է նրանց վրա, դա պետք է հաշվի առնենք. Պրիսկեն՝ առաջիկա հանդիպման մասինՍոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՎրաստանի Եկամուտների և Քննչական ծառայությունների ղեկավարները հրաժարական են տվելՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի տարածքում խոցվել է 22 ուկրաինական ԱԹՍԱնուշ Էլբակյանը նշանակվել է ԱՄՆ առաջատար պարբերականներից մեկի՝ The Boston Globe-ի տեսառազմավարության ավագ տնօրենԲաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետՄիրզոյանը ներկայացրել է կառավարության նոր ծրագրի արտաքին քաղաքական առաջնահերթություններըԵրբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ եսՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԿայա Կալլասը հայտարարել է, որ պատրաստ է հեռախոսով խոսել Պուտինի կամ Լավրովի հետԷլցանցի անվտանգ և հուսալի շահագործումն ապահովելու համար պլանային անջատումներն անհրաժեշտ են․ ՀԷՑԵվրոպական խորհրդարանը աջակցել է Հայաստանի հետ առևտրի ազատականացմանըԱՄՆ-ը խափանել է ամերիկյան անօդաչու մակերևութային սարքը գրավելու Իրանի փորձը. CENTCOMՀՀ դեսպանը հանդիպել է ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանին Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասանՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Չեռնոմորսկի և Իզմայիլի նավահանգիստներում գտնվող նավերինՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մեկնում է արձակուրդԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱրցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվելՀիմնանորոգման պատճառով սեպտեմբերի 16-ին կփակվի Ջերմուկի կամուրջըԱլիևը Եվրախորհրդարանն անվանել է «կոռուպցիոներների որջ»Չինաստանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի ՀայաստանՀայաստանը Լեհաստանում դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք է սահմանել«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էՔննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առողջապահության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՄԻՊ-ը և ԵԽ-ն համատեղ համաժողով են անցկացրել ազգային փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալՀԱՊԿ-ը պատրաստ է համագործակցել բոլոր երկրների և միավորումների հետ․ գլխավոր քարտուղարՀայտնաբերվել է 225 գրամ մարիխուանա, 110 գրամ կոկաին և խոշոր գումարՕվերչուկն ու Մոնղոլիայի փոխվարչապետը քննարկել են ԵԱՏՄ–Մոնղոլիա առևտրային համագործակցությունըԹրամփի հատուկ բանագնացը ժամանել է Մինսկ՝ Լուկաշենկոյի հետ բանակցություններիԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըԳեղադիրում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականներըԴեսպան Բալայանն ու Ադրիեն Դոլիմոնը պայմանավորվել են խորացնել ՀՀ-Վալոնիա համագործակցությունըԱյս տարվա օգոստոսին Հայաստան է այցելել ավելի քան 227 հազար զբոսաշրջիկԳՀԽ ժողովի օրակարգում են եկեղեցականների նկատմամբ ընթացող քրեական վարույթներն ու 23 դատական գործերըՎաղը լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԵրբ մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունը հասնում է անգամ պատմական հիշողության ծաղրման ու պատմության վերաշարադրման մակարդակի. Արմինե ՏիգրանյանՀայաստանը ի՞նչ շանս ունի ամերիկյան շուկայում. վերլուծաբանԹուրքիան այս տարի դեպի Հայաստան արտահանել է մոտ 1,336 միլիարդ դոլարի ապրանքՉարենցի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՍևանի մակարդակն իջել էԱլկոհոլային կեղծ խմիչք պատրաստելու և իրացնելու դեպք է բացահայտվելՆԱՏՕ-ի կործանիչներն առաջին անգամ խոցել են Լիտվայի տարածքում գտնվող անօդաչու թռչող սարքըՀՀ պահեստազորի սպաների միությունը բաց նամակով դիմել է ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին
Արցախում հայկական ժառանգությունը ենթարկվում է նպատակաուղղված nչնչաgման, յnւրաgման և դրա հայկական ինքնnւթյան ջնջմшն
Մենք պայքարելու ենք ընտրությունների միջոցով ժողովրդավարական ինստիտուտների կայացման համար. Թանդիլյան
Հասարակություն

«Ինքնասիրություն ունենա՝ կգնա, կգցվի», «ջուր մի տվեք՝ թող սատկի»․ ստեփանավանցի 43-ամյա կնոջ մահվան դրդապատճառը սկեսուրի կտտանքնե՞րն են եղել․ ինչ են պատմում աղջիկն ու ընկերուհին․ բացառիկ մանրամասներ

Ապրիլի 30-ին մի շարք լրատվամիջոցներն անդրադարձան Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքին՝ 43-ամյա կինը՝ Էդիտա Գ.-ն, նախնական տեղեկություններով, ինքնասպանության է դիմել՝ նետվելով Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճի կամրջից։ Նրա դին գտել են կամրջի տակ՝ քարերի մոտ, այն բանից մեկ օր անց, երբ Էդիտայի ամուսինը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ կինը դուրս է եկել և այլևս չի վերադարձել։

Կնոջ դին գտնելուց հետո նախաձեռնվել է քրեական վարույթ պարզելու համար՝ տեղի ունեցածն ինքնասպանություն է, դժբախտ պատահար, թե սպանություն։

Շրջանառվող լուրերի համաձայն` կնոջ ինքնասպանության դրդապատճառը նրա սկեսուրի՝ Մելանյա Մ.-ի անտանելի վերաբերմունքն է հարսի նկատմամբ։

NEWSPRESS.am-ի հետ զրույցում Էդիտայի մանկության ընկերուհին՝ Մարինե Շ․-ն պատմեց, որ Էդիտային քրոջ նման է ընդունել ու ծանր է տարել նրա կորուստը։ Առավել նեղստրել է, երբ լսել է, որ իր մտերիմ ընկերուհին, ինչպես իրեն ասել են բարեկամ ու հարևանները, օր ու արև չի տեսել սկեսուրի ձեռքին։

Մարինե Շ․-ն մեզ հետ զրույցում պատմեց, որ հոգեհանգստի ժամանակ, երբ սկեսուրը մտել է սգո սրահ, թոռները, այսինքն՝ Էդիտայի դուստրերը (17 և 19 տարեկան աղջիկները), իրենց տատիկին թույլ չեն տվել ներս մտնել։

Ի վերջո, սկեսուրը մի քանի րոպե նստել է, որից հետո նրան ինչ-որ մեկը մոտեցել ու դուրս է հրավիրել։

«Ինչպես ինձ պատմեցին, էդ աղջիկը, ինչ հարս ա գնացել, 20 տարի շարունակ այդ ընտանիքում վեճեր են եղել ու հասել է նրան, որ էդ աղջիկը էլ չի դիմացել»,-ասաց Մարինե Շ-ն։

Նա պատմեց, որ այդ մասին չի կարողացել լռել ու ֆեյսբուքյան գրառմամբ փորձել է ներկայացնել Էդիտայի վիճակն ընտանիքում՝ կոչ անելով բոլորին պատմել այն, ինչ տեղի է ունեցել այդ ընտանիքում՝ միաժամանակ չվիրավորելով որևէ մեկին։ Մեր զրուցակցի գրառումից հետո ֆեյք էջերով հարձակումներ են եղել։ Մասնավորապես, Մարինե Շ․-ի ընտանիքի անդամների լուսանկարները տեղադրվել են ֆեյսբուքյան ֆեյք էջում և «համեմվել» հայհոյանքներով։ 

Այս մասով, Մարինե Շ․-ն հաղորդում է ներկայացրել և վստահեցնում է, որ անելու է ամեն ինչ, որպեսզի ֆեյք էջի հետևում թաքնված անձը կամ անձինք պատասխանատվության ենթարկվեն։ 

Ինչ վերաբերվում է ընկերուհու հետ կատարվածին, ապա Մարինե Շ.-ն նկատում է, որ երեխաները վկայություն են տվել՝ պատմելով իրենց տատի վերաբերմունքի մասին՝ մոր նկատմամբ։

«Աղջիկներն անգամ ձայնագրություններ ունեն»,- ասաց մեր զրուցակիցը։ 

Հարցին, թե՝ իր վիճակի մասին Էդիտան երբեք չի՞ կիսվել ընկերուհու հետ, վերջինս պատասխանեց, որ Էդիտան շատ փակ է եղել, իսկ վերջին շրջանում ընդհանարպես ոչ մեկի հետ չի շփվել․ որևէ մեկի հետ զրույցի բռնվելուց խուսափել է, բոլորին միայն բարևել-անցել է, իսկ երբ բան են հարցրել՝ ասել է, թե շտապում է ու հեռացել։

«Ասում են՝ անկրակ ծուխ չի լինում․ դպրոցի ծնողներն են ասում, աշխատակիցներն են ասում, որ շատ հաճախ Էդիտան ծեծված է եղել։ Ես չգիտեմ՝ ամուսնո՞ւ, թե՞ ում, բայց այդ շփվող աղջիկն անգամ մի բաժակ սուրճի չի գնացել»,- ասաց Մարինե Շ-ն։

Նա պատմեց նաև, որ սկեսուրը խաղամոլ է ու տանուլ է տվել։ Գումարով ժամանակին օգնել են Էդիտայի ծնողները, իսկ երբ արդեն Էդիտայի հայրն առողջությունը կորցրել է ու այլևս չի կարողացել օգնել՝ աղջկա նկատմամբ կտտանքները վերսկսել են։

«Ասում են, թե հարազատ մարդ ունեն իշխանության ղեկավար կազմում։ Եթե նրանք, ում անունները տալիս են, պետք է լռեն, ու թույլ տան, որ այդօրինակ բռնությունները մնան անպատիժ, ապա այսօր մեր ընկերուհու օրինակով, շատ ուրիշ ընտանիքներում կանայք կենթարկվեն բռնության»,- ասաց մեր զրուցակիցը։

Նրա փոխանցմամբ` խոսքը ոմն Լևոն Մարիկյանի մասին է, ով, ըստ լուրերի, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մտերիմն է:

NEWSPRESS.am-ը զրուցեց նաև Էդիտայի աղջիկներից Մոնիկայի հետ։ 17-ամյա աղջիկը պատմեց, որ տատիկը միշտ վատ է վերաբերվել մորը։

«Էս վերջին 5 ամիսը մենք ընդհանապես չենք շփվել տատիկի հետ։ Ես հեռախոսիս մեջ բլոկել եմ իր համարը»,- մեզ հետ զրույցում ասաց Մոնիկան։

Աղջիկները կասկածներ ունեն նաև, որ իրենց տատիկը ծեծել է մորը։

«Մենք տեսել ենք` ինչպես է նա անգամ իր սեփական աղջկան դաժանաբար ծեծում, մազերից քաշում։ Եթե իրա սեփական աղջկա հետ տենց էր վարվում՝ մամայիս ինչի՞ պետք ա խղճար, իրա հարսն էր»,- ասաց Մոնիկան։

Նա պատմեց, որ երբեմն մորը թողնում էին տատի հետ մենակ ու գնում էին պարապմունքի, իսկ երբ վերադառնում էին՝ մայրը բողոքում էր երիկամների ցավից։

«Ինչի՞ պետք ա ցավեր մամայիս պոչկեքը։ Գալիս էինք, զգում էինք, որ մաման մի տեսակ ուրիշ ձև ա, բայց չէինք պատկերացնում, որ կարող էին ծեծել»,- ասաց Մոնիկան՝ կասկածներ հայտնելով, որ տատիկն է հարվածել մորը։

Աղջիկը ևս հաստատեց մոր ընկերուհու տեղեկությունը, որ սգո սրահից դուրս են արել տատին և հավելեց․ «Ինքը համ տեսնում էր, որ մենք վատ ենք, անգամ Շտապօգնություն էինք կանչել, համ գոռալով գնում էր՝ «հաջորդը դուք եք ու ձեր տատը» (նկատի ունի մայրական կողմի տատին-խմբ․), «այ կտեսնենք՝ հաջորդը դուք եք»»,- պատմեց աղջիկը։

Նա պատմեց, որ հոգեհանգստի օրը տատն իր մայրիկին մեղադրել է ինչ-որ գողության մեջ, որի մասին մինչ այդ օրը միայն ինքն է տեղյակ եղել։ Բայց աղջիկը վստահ է՝ դրանք միայն մեղադրանքներ են։

«Մամաս ասում էր՝ մենակ ձեր համար եմ էսքան ամեն ինչ տանում ու համբերում, ձեր համար եմ ապրում։ Մամաս շատ վախեցած էր։ Իսկ երբ մի անգամ մամաս շատ վախեցած մտավ սենյակ, ուզում էինք ջուր տանել նրան, տատս ասաց՝ մի տարեք, թող սատկի։ Տատը մամային ասում էր՝ որ դու ինքնասիրություն ունենաս, կգնաս կգցվես»,- պատմեց աղջիկը։

Դեպքի օրը մոր մասին երկար ժամանակ լուր չեն ունեցել։ Մոնիկան որոշել է արգելափակումից հանել տատի համարը և նրանից մի տեղեկություն իմանալ։ Սակայն վերջինս շատ վատ է արձագանքել, ու ասել, թե՝ իրեն ինչ, որ մայրը չկա, ի՞նչ կապ ունի ինքն այդ ամենի ինչի հետ։

«Մամայիս ոչ մի անգամ մենակ չէի թողնում դուրս գա, այդ օրը տանը չէի, քույրս էլ քնած է եղել ու մամաս պահը գտել է»,- ասաց աղջիկը։

Նա պատմեց, որ մայրն անգամ մտածում էր թաքուն դուրս գալ տնից ու հեռու մի տեղ թաքնվել, հետո իրենց կանչել իր մոտ։ 

Հիմա աղջիկներն իրենց հոր հետ, պապիկի մոտ են ապրում։ Մոնիկան նաև փաստեց, որ կան ձայնագրություններ, թե ինչպես է կտտանքների ենթարկում տատն իրենց մորը։ Նրանք ուզում են վրեժխնդիր լինել մոր չապրած կյանքի համար՝ համոզված լինելով, որ մոր ինքնասպանության դրդապատճառը տատն է։

Հ.Գ. NEWSPRESS.am-ը պատրաստ է հրապարակել նաև մյուս կողմի` Մելանյա Մ.-ի պատասխանը:

Արմինե Մկրտումյան