Գարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասըԸնդդիմությունը հենց սկսեց արդարացումների շարքը, կարող են պարզապես ամեն ինչ համարել ավարտված. վերլուծաբանՄեր նպատակը մնում է անփոփոխ․ Ռուբեն Վարդանյանի կինը հայտարարություն է տարածել Բաքու մարդասիրական այցի վերաբերյալԻրանը 7 պահանջ է ներկայացրել ԱՄՆ-ինԱմեն ինչ կփոխվի, դա է իմ գաղտնի պլանը․ Սամվել ԿարապետյանՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Վեդի քաղաքում գտնվող՝ շուրջ 98 միլիոն դրամ արժեքով հողատարածքի և շինության նկատմամբ. Դատախազություն«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է անօդաչու թռչող սարքի միջոցով բջջային հեռախոսների փոխանցումը (տեսանյութ)Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՓաշինյանի ներքին «լեգիտիմությունը» հիմնականում կառուցվել է արտաքին ուժերի տված «քարտ բլանշի» վրա. Արտակ ԶաքարյանԱրարատում բшխվել են բեռնատար գնացքն ու «Toyota Camry»-նՓայտանյութով բեռնված մեքենայի վարորդը չի ենթարկվել ոստիկանների «կանգառ» հրահանգին և դիմել է փախուստի«Վեոլիա Ջուրը» չի կրում ջրային մաշված համակարգի պատասխանատվությունը. ՀԾԿՀ նախագահՊապոյանը ճիշտ էլ ասում է՝ 2 անգամ առաջ է անցել՝ կտրվելով իրականությունից. Մեսրոպ ՄանուկյանՏարիուկես է կառավարում են ՀԷՑ-ը, բա սակագինն ինչո՞ւ չի իջնում. ՂազինյանԱնցած տարի 2 անգամ աշխարհից առաջ ենք զարգացել. Գևորգ ՊապոյանԿասեցվել է Արենիում հանրային սննդի օբյեկտի գործունեությունըՀարցվածների 93 տոկոսը դրական է գնահատում Շաքիի միջադեպի ժամանակ կնոջ գործողություններըՀԷՑ-ը 8 տարի ներկայացրել է հաշվետվություն, եթե ինչ-որ խնդիր է եղել, այդ խնդիրը ինչու եք կոծկել. Մանուկյանը՝ ՀԾԿՀ նախագահին
Կադաստրի կոմիտեի ղեկավարը խուսափեց հստակ ասելուց՝ Տիգրանաշենը ՀՀ տարածք համարվո՞ւմ է, թե՞ ոչ

Մի հարցի անկեղծ պատասխանեք. ձեզ իրո՞ք թվում է, որ հարգարժան Երկրորդ նախագահի ելույթները, ասուլիսները, հարցազրույցներն այնքան կատարյալ են, որ հանրապետականները բան չունե՞ն ասելու. Աշոտյան

Հետևելով քաղաքական անցուդարձին և անսալով ՀՀ երրորդ նախագահի հայտնի հորդորին, երկար ժամանակ գրավոր խոսքի դադար էի վերցրել, ինչի շնորհիվ հիմնական զարգացումներն էլ ավելի ցցուն էին երևում։ Դաշտում մոլեգնող նիկոլիզմը չի սահմանափակվել միայն փաշինյանական թիմի «արեալով», այլև հետևողականորեն վարակել է ավելի լայն շրջանակ՝ Բրյուսելից մինչև մեր ընդդիմադիր որոշ գործընկերներ։
 
Սկսենք Բրյուսելից։
 
Անցած շաբաթ եվրոպական իշխող կուսակցությունը՝ ԵԺԿ-ն, որի դիտորդ անդամ ենք նաև մենք, փաշինյանական Հայաստանի մասին մի բանաձև էր ընդունել, որի նախնական տարբերակը պարզապես զավեշտ էր, իսկ ընդունվածը՝ որպես երևույթ, ուղղակի տհաճություն։
 
Հանրապետականը չոր արձագանքեց այդ երևույթին՝ նաև պաշտպանելով մայր-կուսակցությունը նիկոլական վիրուսի հետագա տարածումից։ Կանխատեսելի էր, որ իշխանական շրջանակները, խիստ դժգոհ լինելով փաստաթղթի վերջնական տեքստից, մասնավորապես՝ իմ քաղաքական բանտարկյալ կարգավիճակի վերաարձանագրումից և արցախահայության վերադարձի իրավունքի մասին շեշտադրումից, փորձեց մանիպուլացված տարբերակով շահարկել այդ տեքստը։
 
Բայց արի ու տես, որ նիկոլական մեդիաները քիչ էին, մի հատ էլ ՀՀ երկրորդ նախագահին սպասարկող որոշ միջոցներ, որոնք նաև բացահայտ ռուսամետ իմիջ ունեն, զարկ տվեցին Հանրապետականի հանդեպ չարախնդալու արշավին: Ավելորդ է հիշեցնել, որ ԵԺԿ-ն մեր անդամության տարիների ընթացքում մշտապես աջակցել է հայկական օրակարգին՝ Արցախի հարց, Ապրիլյան պատերազմ, Ցեղասպանության ճանաչում, ներքաղաքական իրավիճակ, CEPA և այլն:
Երբ Երկրորդ նախագահը քաղաքական հետապնդման արդյունքում կալանավորված էր, ԵԺԿ-ն էր այն բացառիկ հարթակը, որտեղ Հանրապետականը բարձրացնում էր այդ խնդիրը, այդ թվում՝ Երրորդ նախագահը՝ ԵԺԿ Զագրեբի գագաթնաժողովում իր հանդիպումներին։
 
Մեր կուսակցության արտաքին կապերի եվրոպական ուղղությունը քննադատելիս հիշեք նաև, որ ձեր թիմակից ՀՅԴ-ն սերտ աշխատում էր Եվրոպառլամենտի Սոցիալ-դեմոկրատների հետ, իսկ Երկրորդ նախագահն իր վերջին ասուլիսին հայտարարեց, որ եվրոպական ուղղությամբ ամենամեծ աշխատանքն ինքն է իրականացրել։ «Էս չէ՞ր ձեր ԵԺԿ-ն ու ձեր Եվրոպան» գեոպոլիտիկ հրճվանք ապրող որոշ երկրորդամերձ ալիքները, սակայն, կամ լռում են, կամ սվաղում Ռուսիո պատրիարք Կիրիլի կողմից Մեհրիբան Ալիևային պարգևատրելու փաստը։ Հիմա հարց. ռեալ պոլիտիկում ո՞ր իրադարձությունն է ավելի վտանգավոր և տհաճ՝ ԵԺԿ բանաձև՞ը, թե՞ ռազմավարական դաշնակցի հոգևոր առաջնորդի կողմից թշնամի երկրի ղեկավարության մեծարումը։ Այդ քարոզիչների բառապաշարով էլ արձանագրեմ՝ Ни ляхи, ни русичи, ни немчура – никакие иностранцы нам не помогут, если мы сами себя и страну погружаем в безысходное мракобесие и культовый маразм.
 
Շարունակում են տարօրինակ խոսույթով զարմացնել նաև Երկրորդ նախագահի թիմի մի շարք անդամներ, որոնց, այո, ստիպված եմ պատասխանել հոդվածով, քանզի, հիշեցնեմ, շարունակում եմ ապօրինի հետապնդման ենթարկվել, զրկված եմ տաղավարներում լուրջ դեմքով խոսելու հնարավորությունից, նամակագրության իրավունք նույնպես չունեմ, իսկ իմ տնային կալանքի վայրում Ամանորից այս կողմ (նույնիսկ «տարանջատումից» առաջ), բացի Աղվան Վարդանյանից և ևս մեկ հոգուց, ում անունը չեմ տալիս նրան ավելորդ հարվածներից հեռու պահելու համար, այլ գործընկեր-ընդդիմադիր պատգամավոր տեսնելու պատվի չեմ արժանացել։ Ուստի, այո, սիրելի Ագնեսային և մի շարք ոչ այնքան սիրելիներին ստիպված եմ արձագանքել հենց այս ձևաչափով։
 
Իմպիչմենտի թեմայի շուրջ քննարկումներում մեր գործընկերներին թվացել է, թե «էվրիկա՜», նրանք գտել են երկաթե արգումենտ, այն էլ՝ ՀՀԿ-ի մասնակցությամբ. «Նույնիսկ համաժողովրդական ճնշման տակ 2018-ի մայիսի 1-ին ՀՀԿ-ն չընտրեց Նիկոլին»։
 
Չակերտների մեջ վերցրած արձանագրումն, անշուշտ, ճիշտ է. մենք այդ ժամանակ չընտրեցինք Նիկոլին, իսկ մեկ շաբաթ անց ստիպված ապահովեցինք նրան անհրաժեշտ ձայները ոչ թե Սերժ Սարգսյանի անհատական հանձնարարականների, այլ այսօր մեզ երեսով տվող մնացածների կողմից թեկնածու չառաջադրելու և երկրում իրավիճակի կտրուկ սրման հետևանքով։ Բայց հիշատակածս կոնտեքստում անգամ դա է երկրորդական։
 
Ավելի կարևոր է հետևյալը. մի քանի ամիս շարունակ ձեր համբուրած էշին մեր դռանը կապելու անպատիվ փորձերի ընթացքում դուք համառ հետևողականությամբ «մոռանում» էիք այդ փաստը, և ահա հիմա, երբ քաղաքական նպատակահարմարության միկրոմիջավայրը փոխվեց, նույն համառությամբ իմպիչմենտի թեման փորձում եք «չախել» Հանրապետականի անկոտրում պայքարի այդ դրվագով։ Ինչպես կասեր դասականը, միաժամանակ երկու իրարամերժ տեղերում հարմարվելու համար մի անատոմիական մեծ առանձնահատկություն է պահանջվում։ Ուստի ձեզ նոր փլեյլիստ կազմեք, այս մեկն էլ օկ չէ։
 
Իմպիչմենտի հարցով հասկանում եմ ձեր դիլեման. Երկրորդ նախագահին առաջադրել չեք կարող, ուրիշին էլ չեք ուզում։ Սակայն այս դիլեման հնարավոր չէ լուծել՝ Նիկոլին զիջելով ու այդ անհաջողությունը սքողելու համար մեր դեմ համառորեն կռվելով։ Ռուսի ասած՝обожглись на молоке, а дуете на воду:
Այս ֆոնին ամենազավեշտալի կուլբիտներից հետո մեր գործընկերները գրեթե բոլոր հարցազրույցները սկսել են ավարտել «միասնականության» կոչով՝ որպես կանոն հիշատակելով Գյումրին։
 
Մեդամներ և մեսյեներ, դամմեններ և հերններ, դեռ Գյումրիի ընտրություններից հետո եմ ասել՝ երեսատեղ թողեք, եթե, իհարկե, ձեր ծրագրերում գոնե հետընտրական համագործակցությունն անհնար դարձնելը չէ, ինչի մասին կասկածները սկսում են ավելի հաճախ այցելել ձեր խոնարհ ծառային։ Չէ, ինձ ճիշտ հասկացեք, լավ է, որ ի տարբերություն 2021-ի, երբ մեզ հետ համագործակցության հարցին քմծիծաղում էիք և դիտարկում սոցհարցումների վիճակագրական սխալի տիրույթում, «ընդամենը» չորս տարի անց արդեն չեք հավակնում մենակով կրելու, Գյումրին եք օրինակ բերում։
Ի դեպ, Գյումրիի դասերի մասին։ Ներողություն խնդրեցի՞ք Մարտուն Գրիգորյանից ու ՀՀԿ–ից սանձարձակ հակաքարոզչության, ստերի և թափված մաղձի համար։ Գոնե ափսոսանք հայտնեցի՞ք ձեր անվայելուչ պահվածքի համար։ Ոնց որ թե՝ չէ։ Կարծում եք՝ մոռացվեց գնա՞ց։ Կարծես թե՝ չէ։ Հույս ունեք, որ նույն ձևով կարող եք հետո էլ շարունակե՞լ։ Հաստատ ասեմ՝ չէ։ Ասում եք, Ապրիլյանը ոչ ոքի՞ էր՝ աննշան դիվանագիտական հաջողությամբ։ Լո՞ւրջ։ Ուրեմն «Ընդհանուր պետությունը» հաղթանա՞կ էր, իսկ Ապրիլյանն իր փաթեթով՝ ոչ ոքի՞։ Ասում եք, լավ բանի մասին չէ, որ 2018-ին Սարգսյանին հեռացնելու գեոպոլիտիկ կոնսենսուս կա՞ր: Իսկ կարո՞ղ է պետք չէր դրանից առաջ և այդ ընթացքում Հյուսիսում գործունեություն ծավալել նման կոնսենսուս ստանալու համար։
 
Ի դեպ, Սերժ Սարգսյանը և Հանրապետականը Երկրորդ նախագահի մեջքի հետևում վերջինիս պաշտոնավարման ժամանակ ոչինչ չէր անում (իսկ պոտենցիալ սխեմաներ շատ կային՝ Դեմիրճյան, Գեղամյան, Բաղդասարյան և այլք), դրա համար էլ Երկրորդ նախագահի իշխանությունն ամրանում էր։ Իսկ կարո՞ղ է Վարդան Ղուկասյանի հայտնի գեոպոլիտիկ հայտարարությունը ձեր ներսի կոնսենսուսն է։ Ինչո՞ւ եք մոռացել, որ Արարատ Միրզոյանի հետ կապված գործակալական պատմությունները, որ փնթի կերպով ճխտում եք մեր գրպանը, Երկրորդ նախագահի պաշտոնավարման շրջանին են վերաբերում (մինչև 2007թ.)։ Բա խի՞ միջոցներ չեն ձեռնարկվել այդ ժամանակ։ Իսկ կարո՞ղ է՝ ձեզ էր այդպես պետք: Տեսնում եք, ինչքա՜ն շատ և տհաճ հարցեր կարող եմ հնչեցնել անգամ «լավաշ»-հոդվածով։
 
Հա, ու անիմաստ մի ինքնագովազդվեք «Նիկոլի աչքերի մեջ նայելով՝ հարցեր ենք տալիս» ձևաչափով։ Դա ձեր նախընտրած ձևաչափով խորհրդարանական գործունեություն է։ Թե չէ և ես, և ընկերներս «Նիկոլի աչքերի մեջ նայելով» այնքա՜ն հարցեր ենք տվել 2018 թվականին, երբ նրա վարկանիշը ոչ թե այսօրվա 10-12, այլ 90-95 տոկոս էր։ Եթե հրեշի աչքերի մեջ նայելով հարց տալը հերոսություն է, ապա հերթ կանգնեք, հարգելի սիրելիներ։
 
Հոդվածս ավարտում էի, երբ հրապարակվեց «Հայկական համալսարանի» ուկնդիրների հետ Երրորդ նախագահի հանդիպման տեսանյութը, ինչին հետևեցին ոչ միայն նիկոլական և ադրբեջանական մեդիաների, այլև Երկրորդ նախագահի հետ համակցված շրջանակների բուռն արձագանքները։ Մի հարցի անկեղծ պատասխանեք. ձեզ իրո՞ք թվում է, որ հարգարժան Երկրորդ նախագահի ելույթները, ասուլիսները, հարցազրույցներն այնքան կատարյալ են, որ հանրապետականները բան չունե՞ն ասելու։ Իսկ մտածե՞լ եք երբևէ, որ դա պարզապես մեր հարգանքի, զսպվածության, ընդդիմադիր համերաշխության, իշխանությունների ջրաղացին ջուր չլցնելու, լրջմտության արդյունք է։ Տարոսը առաջնորդության մոլուցքով բարդույթավորված բոլոր գործընկերներին։
Հ.Գ. Հայաստանն այսօր «առաջնորդների» պակաս չունի: Ափսոս, որ առաջնորդության հարցն այդպես էլ լուծել չի ստացվում։
 
ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ
«Ձորաղբյուր» ՏԿՀ
04.05.2025