Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորԹուրքիայում կարևոր բանակցություններ են նախատեսվում․ ԶելենսկիԳերմանական ավտոկոնցեռնները սրընթաց կորցնում են չինական շուկան«Նոր անձնագրերը Երևանում հնարավոր կլինի ստանալ միայն երկու մոլում»․ Մեսրոպ ԱռաքելյանՆԳ նախարարն ու ԵՀ միգրացիայի փոխտնօրենը քննարկել են ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացըՄելանյա Թրամփի աջակցությամբ Ալյոշկիում մարդասիրական առաքելություն է իրականացվելԳյումրիում ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի․ վերագործարկվել է քաղաքը սնող ջրատարըԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրըՆոյեմբերի 2-ին լույս չի լինիՀայաստանը շարժվում է դեպի պետականության կորուստ և վտանգում է դառնալ ուրիշների ավարը. ԿիսելյովԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունըՔանաքեռավանում զենք-զինամթերք ապօրինի պահելու կասկածանքով երեք տղամարդ է ձերբակալվելԱրարատ Միրզոյանը կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության գագաթնաժողովինՀյուսիսային Կորեան 1-ին անգամ ցուցադրել է «Դիպուկահար» համազարկային կրակի համակարգի հրաձգությունըԵԱՏՄ-ն առաջարկում է Աֆրիկայում ներկայացնել իր միասնական շուկայի հնարավորություններըԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասերՈրքա՞ն են վճարում Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը ՄԱԿ-ինՈրքա՞ն է Հայաստանի անվանական ՀՆԱ-ն՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատՄահացել է ռեժիսոր, սցենարիստ, կինովավերագրող և թատրոնի ռեժիսոր Հրանտ ՀակոբյանըՊուտինի և Թրամփի նոր հեռախոսազրույց առայժմ նախատեսված չէ․ ՊեսկովՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիՀռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՊեսկովը հայտարարել է` Ուկրաինայի հարվածները չեն խոչընդոտի եռակողմ բանակցություններինՆերկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրըՌԴ-ն հայտարարել է Սև ծովում ուկրաինական զինուժի հետ կապված բեռնանավին հարվածելու մասինԺաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի խնդիրներըՍահմանադրական բարեփոխումների խորհրդում քննարկվել են դատական իշխանությանն առնչվող կարգավորումներըՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցԶգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ումՎրաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել սահմանազատման գործընթացը արագացնելու վերաբերյալԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԵրիտասարդները ուխտագնացություն են կատարել Սևանի սրբավայրեր և հանդիպել Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԹրամփի ճնշման ներքո Ուկրաինան դադարեցրել է ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածներըԱրծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամՓաշինյանի հայտարարությունները նոր Սահմանադրության մասին վկայում են քաղաքական փակուղու մասինԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել ենՀայտնաբերվել է ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդըԳևորգ Թամամյանը կարող է հայտնվել ԱՀԿ գլխավոր տնօրենի ընտրության եզրափակիչ եռյակումՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանինՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԵս չեմ ուզում ասել պատվերով սարքված՝ խուսափում եմ... Արծվիկ Մինասյանը՝ եղբորն առաջադրված մեղադրանքի մասինԿոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտելԱԺ «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցություները Մրցակցության հանձնաժողովի անդամի պաշտոնի միասնական թեկնածու առաջադրել են Արծվիկ ՄինասյանինԾաղկաձորում հանգստացողին ասում են՝ հյուրանոցից դուրս արեք՝ 2 պարսիկ ուզել են Ծառուկյանին խաբեն, իսկ Վելնեսում լողացողին ասում են՝ դուրս արի լողավազանից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել․ Ղազարյանը հեգնեց (տեսանյութ)
Տեսանյութ

Ջրահեղձ եղած տղամարդու մարմինը շարունակում են փնտրել, կասկածյալները հարազատ եղբայրներ են

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ Քր.օր-ի 155 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ինչպես հայտնում է կայքը, նշված քրեական վարույթը նախաձեռնվել է ապրիլի 26-ին Երևանում տեղի ունեցած արտակարգ ու ողբերգական դեպքի փաստով, երբ Արցախի 3-րդ նրբանցքի մոտով հոսող ջրատարից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության աշխատակիցները դուրս էին բերել Երևանում հաշվառված 47-ամյա Սյուզաննա Կ.-ին, իսկ նրա հետ գտնվող՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 42-ամյա Ալիռեզա Ջավադ Շ.-ին ոստիկանները չէին կարողացել փրկել, քանի որ ջուրը քշել-տարել էր։

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ որոշ հանգամանքներ են պարզվել առեղծվածային դեպքից։

Այդ օրը՝ ժամը 01:00-ի սահմաններում, Սյուզաննա Կ.-ն իր ընկերոջ՝ դեռևս որոնվող Ալիռեզա Ջավադ Շ.-ի հետ նոր Խարբերդի 19 հասցեից գինովցած վիճակում դուրս են եկել զբոսնելու, ապա հասնելով Արցախի 5-րդ փողոցի «Արտաշատի» ջրամբարի մոտ՝ ընկել են ջրամբարը, որտեղ արդեն նրանց օգնության են հասել ոստիկաններ Սարգիս Ս.-ն և Նորայր Թ.-ն., կնոջը կարողացել են դուրս բոլոր ջրից, իսկ տղամարդուն՝ ոչ։

Այնուհետև օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Սյուզաննա Կ.-ն և Ալիռեզա Ջավադ Շ.-ն գտնվելիս են եղել Արարատի մարզի Այնթապ գյուղում գործող «Ինեսա» սուպերմարկետի մոտ, որտեղ կանգնեցրել են «Opel» մակնիշի ավտոմեքենա, որի մեջ վարորդի հետ եղել է նաև մեկ այլ անձ, ապա նստել են այդ «Opel»-ը և ուղևորվել կենտրոնական փողոց, սակայն «Opel»-ի վարորդը երթուղին փոխել է և շարժվել են դեպի Արցախի 5-րդ փողոցի հարևանությամբ գտնվող «Արտաշատի» ջրամբարի ուղղությամբ, որտեղ էլ նրանց միջև ինչ-որ ընդհարում է տեղի ունեցել, որից հետո «Opel»-ի վարորդն ու ուղևորը դեպքի վայրից դիմել են փախուստի։

Քրեական ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ 21-ամյա Լ. Գ.-ն, իսկ ուղևորը եղել է Երևանի բնակիչ 25-ամյա Մ. Գ.-ն, ովքեր, երբ հասել են «Արտաշատի» ջրամբարի մոտ, վիճաբանություն է տեղի ունեցել նրանց միջև, որի ժամանակ Մ. Գ.-ն հրել է Ալիռեզա Ջավադ Շ-ին և նետել ջրատարը, ինչի հետևանքով էլ ջրատարը նրան քշել-տարել է:Քրեական ոստիկաններին հաջողվել է Լ. և Մ. Գ-երին հայտնաբերել և այլ անձի կյանքի համար վտանգավոր եղանակով ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու հանցանքի կատարումը վկայող փաստերի հիման վրա հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել Մ. Գ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել ՀՀ Քր.օր-ի 155 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Ու մինչ քրեական ոստիկաններն ու քննիչները աշխատում էին, ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության, ինչպես նաև հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները մինչ այժմ շարունակում են որոնողական աշխատանքները՝ Ալիռեզա Ջավադ Շ.-ի մարմինը հայտնաբերելու ուղղությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով Լ. և Մ. Գ.-երը հարազատ եղբայրներ են, իսկ Լ. Գ.-ն ազատ է արձակվել։

Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ մանրամասներ այս առեղծվածային դեպքից չենք հայտնում։