Թրամփը կարող է հանդիպել Պուտինին Սաուդյան Արաբիայում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հնարավոր հանդիպումը Սաուդյան Արաբիայում՝ մայիսի կեսերին թագավորություն կատարելիք այցի ընթացքում։
Լրագրողները Թրամփից հարցրել են, թե արդյոք նա մտադիր է հանդիպել իր ռուս գործընկերոջ հետ նախատեսված շրջագայության ընթացքում։
«Չգիտեմ, մենք պետք է մտածենք դրա մասին, բայց ես դրա մասին չեմ մտածել», - պատասխանել է ԱՄՆ նախագահը։
«Մենք շատ շուտով կմեկնենք Սաուդյան Արաբիա», - հավելել է պետության ղեկավարը։