ԱՄՆ-ն հարվածել է Եմենի մայրաքաղաք Սանային
ԱՄՆ զինված ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Սանայում գտնվող թիրախներին։
Այս մասին հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը։
ԱՄՆ-ն առնվազն երեք օդային հարված է հասցրել Սանայի հարավում գտնվող Աս-Սավադ շրջանում հութիների կողմից զենք պահելու համար օգտագործվող պահեստներին։
Հիշենք, որ մարտի 15-ին Միացյալ Նահանգները, նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով, սկսեց զանգվածային հարվածներ հասցնել Եմենի տարածքի մոտ մեկ երրորդը վերահսկող Հութիների թիրախներին։