Իրանը հաջողությամբ փորձարկել է 1200 կմ հեռահարությամբ նոր բալիստիկ հրթիռը
Իրանը հաջողությամբ փորձարկել է «Ղասեմ Բասիր» նոր բալիստիկ հրթիռը, որի գործողության շառավիղը 1200 կմ է։
Այս մասին IRIB հեռուստաալիքի եթերում հայտարարել է Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն։
Նրա խոսքով՝ հրթիռը արձակվել է ավելի քան 1200 կմ հեռավորությունից և այն ունակ է ճշգրիտ հայտնաբերել և խոցել թիրախները։
Նասիրզադեն ընդգծել է, որ Իրանն ունի հրթիռների զգալի պաշար և պատրաստ է դրանք օգտագործել առանց վարանելու և երկմտելու, եթե իր դեմ ագրեսիա սանձազերծվի։