Թրամփը հայտարարել է, որ ակտիվորեն քննարկել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարցը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախագահական նստավայրում լրագրողներին ասել է, մի շարք զրույցներ է ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի վերաբերյալ։
Այս մասին հաղորդում է Interfax-ը։
«Մենք մի քանի օգտակար, շատ լավ զրույցներ ունեցանք Ռուսաստանի և Ուկրաինայի վերաբերյալ», - ասել է նա՝ չնշելով, թե ում հետ։
Ամերիկացի նախագահը հավելել է, որ երկու կողմերի միջև շատ ատելություն կա։
Ավելի վաղ NBC News-ին տված հարցազրույցում Թրամփը հայտարարել էր, որ առաջընթաց է գրանցել ուկրաինական հարցում։