Զելենսկին մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ից եռօրյա հրադադարի առաջարկը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մերժել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ մայիսի 9-ից եռօրյա հրադադարի մասին և պնդում է՝ հաստատվի 30-օրյա հրադադար։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն։
Նա նաև ասել է, որ Ուկրաինան չի կարող երաշխավորել մայիսի 9-ի շքերթին Մոսկվա ժամանող համաշխարհային առաջնորդների անվտանգությունը։
«Մեր դիրքորոշումը շատ պարզ է բոլոր այն երկրների համար, որոնք գնացել են կամ պատրաստվում են գնալ մայիսի 9-ին. մենք չենք կարող պատասխանատու լինել Ռուսաստանի տարածքում տեղի ունեցողի համար։ Նրանք ձեզ անվտանգություն են ապահովում, ուստի մենք ձեզ որևէ երաշխիք չենք տա։ Որովհետև մենք չգիտենք, թե ինչ կանի Ռուսաստանը այդ ամսաթվերին։ Նա կարող է իր կողմից տարբեր քայլեր ձեռնարկել, այսպես ասած՝ հրկիզումներ, պայթյուններ և այլն։ Եվ հետո մեղադրել մեզ։ Ես կարծում եմ, որ որպես նախագահ, և ես այս մասին ասել եմ արտաքին գործերի նախարարին, որ մենք պետք է մեզ հետ կապվող մարդկանց ասենք. «Մենք խորհուրդ չենք տալիս այցելել Ռուսաստանի Դաշնություն (անվտանգության - ИФ-У) տեսանկյունից»։ Եվ եթե դուք դա անեք, մեզ մի՛ հարցրեք։ Սա ձեր անձնական որոշումն է», - լրագրողներին ասել է Զելենսկին։