«Հրազդան» ՔԿՀ-ում ոտքերը հատակին գամած դատապարտյալը դադարեցրել է իր ակցիան
ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Գարիկ Մելքոնյանը, որը մարտի 18-ին ինքնախեղում էր կատարել ոտնաթաթի մատների թաղանթից հատակին գամելու միջոցով, դադարեցրել է իր ակցիան: Այս մասին տեղեկացնում են ՔԿՎ հանրային կապերի բաժնից:
Նախկինում 5 անգամ դատապարտված Գարիկ Մելքոնյանը հիմնարկի վարչակազմին ներկայացրել է անօրինական պահանջներ, մասնավորապես` որպեսզի իր խցի դուռը շուրջօրյա բաց լինի: Բավարարում չստանալով` նա ինքնախեղում է արել` ոտնաթաթի մատերի թաղանթից հատակին գամելու միջոցով:
ՀՀ ԱՆ «Հրազդան» դատապարտյալ Գ. Մելքոնյանը դատապարտվել է 31.10.2012թ. ՀՀ քրեական օրենսգրքի 183 հոդվածի 2-րդ մասի 1-ին՝ ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալը (փախցնելը) առանց հափշտակելու նպատակի, որը պատժվում է ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով եւ 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` Հանցագործության մասին սուտ մատնությունը, եթե անձը գործել է` գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ մեկից երկու տարի ժամկետով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Նա դատապարտվել է 5 տարվա ազատազրկման: