Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում
Մամուլ

Անկախները վարչապետի թեկնածու կառաջադրեն․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

«Չնայած խորհրդարանական երկու ընդդիմադիր ուժերը հայտնել են դիրքորոշում՝ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի վերաբերյալ, եւ ըստ այդմ՝ կարելի է թեման փակված համարել, սակայն գործընթացում կարող են հետաքրքիր շրջադարձ մտցնել ՔՊ-ից վերջերս վտարված եւ անկախների շարքերը համալրած նորաստեղծ ՄԱՍԿ-ի (միացյալ ազգային սոցիալիստական կուսակցություն) համահիմնադիրներ Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը։ 

Ապրիլի 28-ին «Արթուն ենք» ՀԿ-ի անդամները խորհրդարանի բոլոր պատգամավորներին նամակներ էին հասցեագրել, որտեղ առաջարկում են՝ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնել։ Նամակները ստանալուց հետո ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդած «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներից մի քանիսը հարցազրույցներ տվեցին՝ կարեւորելով իմպիչմենտի գործընթացը, բայց շեշտեցին, որ չունեն վարչապետի թեկնածու` պատրաստ են միանալ ցանկացած մեկին, որը Փաշինյանին տապալելու նման գործընթաց կնախաձեռնի։

Խորհրդարանական մյուս խմբակցության դիրքորոշման մասին էլ հայտնի դարձավ երեկ, մինչ այդ խմբակցության պատգամավորները հարցը քննարկել էին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Դաշինքի անունից տարածված հայտարարությունը մեծ հաշվով երկրորդում է Սերժ Սարգսյանի թիմակիցների հայտնած  դիրքորոշումներին, այն է՝ կմիանանք գործընթացին, բայց անձամբ չենք նախաձեռնի, թեկնածու չենք առաջադրի․ ««Հայաստան» խմբակցությունը միաձայնությամբ վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ տրամադրելու մեր բոլոր 28 պատգամավորների ստորագրությունները՝ իմպիչմենտի գործընթացի մեկնարկի համար, եթե նման գործընթաց նախաձեռնողները կարողանան ապահովել պակասող 8 պատգամավորի ստորագրությունը, ինչպես նաեւ՝ հրապարակավ կհայտարարեն իմպիչմենտի հաջողության հասնելու համար անհրաժեշտ ժողովրդական զանգված ապահովելու իրենց կարողության եւ պատասխանատվության մասին»: Դաշինքից հիշեցրին նաեւ՝ միշտ են կողմնակից եղել Նիկոլ Փաշինյանին հեռացնելու որեւէ տարբերակի կիրառմանը։ Փաշինյանի հեռացումը համարելով կենսական անհրաժեշտություն պետության եւ ժողովրդի համար՝ «Հայաստան» խմբակցությունն առաջինն է հայտարարել իմպիչմենտի իրավական գործիք կիրառելու տարբերակի մասին։ Ըստ «Հայաստան»-ցիների՝ իմպիչմենտի միջոցով Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու քաղաքական եւ իրավական ծանրակշիռ հիմքերն առկա են, բայց, «մյուս կողմից, գործող վարչապետին անվստահություն հայտնելն Ազգային ժողովում կարող է քննարկվել միայն այն դեպքում, երբ առնվազն 36 պատգամավոր տրամադրի գործընթացի մեկնարկի համար անհրաժեշտ ստորագրություն։ Գործընթացի հաջողության համար պահանջվում է նվազագույնը 54 ձայն՝ ԱԺ պատգամավորների պարզ մեծամասնությունը»։

Հայտարարության մեջ նաեւ ընդգծել են, որ առանց փողոցում ձեւավորված հզոր, համաժողովրդական ճնշման անհնար է իմպիչմենտի հաջողության համար անհրաժեշտ՝ շուրջ երկու տասնյակ հավելյալ ձայների ապահովումը։ «Ավելին, նույնիսկ այդպիսի ճնշումը վերջնական չի երաշխավորում անհրաժեշտ ձայների ապահովումը»:

Չնայած խորհրդարանական երկու խմբակցությունների դիրքորոշումները գրեթե նույնական են, սակայն երեկ քննադատության տարափներ էին տեղում հիմնականում «Հայաստան» դաշինքի ուղղությամբ, որ չնայած 2021-ին եկել էին Նիկոլին տապալելու, բայց չարեցին այս չորս տարվա ընթացքում։ Խորհրդարանական ընդդիմությունը, հիշեցնենք, միասին 34 մանդատ ունի:

Մենք օրերս գրել էինք, որ անկախներից Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը չեն միանա ծրագրին, քանի որ, ինչպես Աղազարյանն էր մեզ ասել, իրենք կուսակցության հիմադիր համագումարին են հայտարարել, որ դեմ են նախկինների եւ ներկաների հետ ցանկացած համագործակցության։ Երեկ, սակայն, տեղեկացանք, որ իմպիչմենտի վերաբերյալ «Հայաստան» դաշինքի հայտարարությունը հետաքրքրություն է առաջացրել այս երկու նախկին ՔՊ-ականների մոտ, եւ հնարավոր է` հենց իրենք թեկնածու առաջադրեն եւ իրենց հերթին փորձության ենթարկեն, ավելի կոնկրետ՝ պատին դեմ տան երկու ընդդիմադիր ֆրակցիաներին: Առաջարկեն եւ հայտարարեն` ասել եք, որ աջակցելու եք ձեր ձայներով, դե՝ աջակցեք։ Իհարկե, անկախներն աչք կփակեն այն նախապայմանի վրա, որ ընդդիմությունն իմպիչմենտի գործընթացին միանալու պատրաստակամություն է հայտնել, եթե անհրաժեշտ ժողովրդական զանգված էլ ապահովված լինի փողոցում, սակայն դա նրանց համար էական չէ: Նման գործընթացն իրենց «վրա քաշելով»՝ անկախները կփորձեն մաքրվել Փաշինյանի պրոյեկտը լինելու խարանից՝ վերջնականապես անլրջացնելով Փաշինյանի դեմ պայքարը»։ 

Առա վել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում