ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ պատրաստ է համաձայնության գալ Գազայի հատվածի հարցում
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հաստատել է, որ պատրաստ է հրադադարի համաձայնագիր կնքել Գազայի հատվածում և այժմ սպասում է իսրայելական կողմից գործողությունների։
Այս մասին շարժման առաջնորդներից մեկը՝ Աբդել Ռահման Շադիդը, համապատասխան հայտարարություն է արել «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի եթերում:
«Համասը հաստատում է, որ պատրաստ է կնքել գործարք և արդեն ներկայացրել է իր համապարփակ առաջարկը այս առումով։ Սակայն, Իսրայելը խոչընդոտում է բանակցությունների հաջողությանը, հիմա գնդակը նրանց դաշտում է», - ընդգծել է Շադիդը։
Նա հավելել է, որ շարժումը խնդրել էր հնգամյա հրադադար Գազայում և համապատասխան երաշխիքներ տարածաշրջանային և միջազգային մակարդակներում, սակայն Իսրայելի կառավարությունը մերժել է այս առաջարկը և հրաժարվել է դադարեցնել մարտական գործողությունները: