ԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնագիր են կնքել Գազայի բնակիչներին մարդասիրական օգնությունը վերսկսելու վերաբերյալ
Միացյալ Նահանգները և Իսրայելը մոտ են համաձայնության՝ վերսկսելու մարդասիրական օգնության մատակարարումները Գազայի պաղեստինցիներին՝ առանց պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ խմբավորման վերահսկողության։
Այս մասին հայտնել է Axios-ը՝ հղում անելով տեղեկացված իսրայելցի և ամերիկացի պաշտոնյաներին։
«Նոր մեխանիզմը աջակցություն կտրամադրի դրա կարիքն ունեցող մարդկանց՝ միաժամանակ ապահովելով, որ այն չշեղվի, չթալանվի կամ չչարաշահվի խմբավորումների կողմից, ինչպիսին է Համասը», - ասել է աղբյուրներից մեկը։
Համաձայնագիրը նախատեսում է, որ օգնության գործողությունները կիրականացվեն միջազգային հիմնադրամի միջոցով, որը կկառավարեն մարդասիրական կազմակերպությունները, որոնց խորհրդատվական խորհուրդը կազմված կլինի միջազգային ականավոր գործիչներից: