Ավիավթար Չինաստանում. կա 1 զոհ և 4 վիրավոր
Չինաստանի արևելյան Ցզյանսու նահանգի Սուչժոու քաղաքում ուղղաթիռի վթարի հետևանքով առնվազն մեկ մարդ զոհվել է, ևս չորսը՝ վիրավորվել։
Այս մասին հայտնել են տեղական իշխանությունները։
Տեղեկատվության համաձայն՝ Robinson R44 II ուղղաթիռի օդաչուն վայրէջքի ժամանակ կորցրել է կառավարումը, ինչի հետևանքով ինքնաթիռը մոտ 10 մետր բարձրությունից ընկել է գետնին։
Ուղղաթիռում գտնվող չորս անձինք ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ, իսկ մեկ մարդ մահացել է: Տուժածները հոսպիտալացվել են։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Մարզի քաղաքացիական ավիացիայի վարչությունը հետաքննում է վթարի պատճառները։