Սև ծովի վրա ոչնչացվել են ութ «Storm Shadow» և երեք «Neptune-MD» հրթիռներ. ՌԴ ՊՆ
Ռուսական հակաօդային պաշտպանության ուժերը Սև ծովի վրա ոչնչացրել են ութ «Սթորմ Շադոու» թևավոր հրթիռ և երեք ուկրաինական «Նեպտուն-ՄԴ» հրթիռ։
Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Սև ծովի վերևում հերթապահություն իրականացնող ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են ութ «Սթորմ Շադոու» օդային արձակման թևավոր հրթիռներ և երեք ուկրաինական «Նեպտուն-ՄԴ» կառավարվող հրթիռներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ այս ամենին զուգահեռ ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են նաև մի քանի անօդաչու թռչող սարքեր: