Թրամփը հրապարակել է Հռոմի պապի հագուստով լուսանկար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է իր լուսանկարը, որտեղ նա Հռոմի պապի հագուստով է։
Թրամփը համապատասխան նկարը հրապարակել է մայիսի 3-ին Truth Social սոցիալական ցանցում։
Լուսանկարում նա նստած է ոսկեզօծ գահի վրա՝ հագին սպիտակ հագուստ։ Թրամփի կրծքին կարելի է տեսնել մեծ ոսկե խաչ, իսկ գլխին՝ կաթոլիկական հոգևոր գլխարկ, որը դափնեպսակի խորհրդանիշ է։
Պատկերում ԱՄՆ նախագահի ցուցամատը բարձրացված է վերև, իսկ մատնեմատին կա մատանի։ Կարելի է ենթադրել, որ այս զարդը պապական մատանի է։
Նշենք, որ Սպիտակ տունը Թրամփի գրառումը տարածել է X սոցիալական ցանցի իր էջում։