Ծավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա. Անահիտ ԱվանեսյանԷդուարդ Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբԱրթուր Խաչատրյան․ «ՔՊ-ական Արման Եղոյանը միացավ հակադաշնակցական հիստերիային»Արարատ-Արմենիան հույսը դնում է նրանց վրա, դա պետք է հաշվի առնենք. Պրիսկեն՝ առաջիկա հանդիպման մասինՍոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՎրաստանի Եկամուտների և Քննչական ծառայությունների ղեկավարները հրաժարական են տվելՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի տարածքում խոցվել է 22 ուկրաինական ԱԹՍԱնուշ Էլբակյանը նշանակվել է ԱՄՆ առաջատար պարբերականներից մեկի՝ The Boston Globe-ի տեսառազմավարության ավագ տնօրենԲաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետՄիրզոյանը ներկայացրել է կառավարության նոր ծրագրի արտաքին քաղաքական առաջնահերթություններըԵրբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ եսՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԿայա Կալլասը հայտարարել է, որ պատրաստ է հեռախոսով խոսել Պուտինի կամ Լավրովի հետԷլցանցի անվտանգ և հուսալի շահագործումն ապահովելու համար պլանային անջատումներն անհրաժեշտ են․ ՀԷՑԵվրոպական խորհրդարանը աջակցել է Հայաստանի հետ առևտրի ազատականացմանըԱՄՆ-ը խափանել է ամերիկյան անօդաչու մակերևութային սարքը գրավելու Իրանի փորձը. CENTCOMՀՀ դեսպանը հանդիպել է ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանին Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասանՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Չեռնոմորսկի և Իզմայիլի նավահանգիստներում գտնվող նավերինՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մեկնում է արձակուրդԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱրցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվելՀիմնանորոգման պատճառով սեպտեմբերի 16-ին կփակվի Ջերմուկի կամուրջըԱլիևը Եվրախորհրդարանն անվանել է «կոռուպցիոներների որջ»Չինաստանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի ՀայաստանՀայաստանը Լեհաստանում դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք է սահմանել«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էՔննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առողջապահության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՄԻՊ-ը և ԵԽ-ն համատեղ համաժողով են անցկացրել ազգային փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալՀԱՊԿ-ը պատրաստ է համագործակցել բոլոր երկրների և միավորումների հետ․ գլխավոր քարտուղարՀայտնաբերվել է 225 գրամ մարիխուանա, 110 գրամ կոկաին և խոշոր գումարՕվերչուկն ու Մոնղոլիայի փոխվարչապետը քննարկել են ԵԱՏՄ–Մոնղոլիա առևտրային համագործակցությունըԹրամփի հատուկ բանագնացը ժամանել է Մինսկ՝ Լուկաշենկոյի հետ բանակցություններիԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըԳեղադիրում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականներըԴեսպան Բալայանն ու Ադրիեն Դոլիմոնը պայմանավորվել են խորացնել ՀՀ-Վալոնիա համագործակցությունըԱյս տարվա օգոստոսին Հայաստան է այցելել ավելի քան 227 հազար զբոսաշրջիկԳՀԽ ժողովի օրակարգում են եկեղեցականների նկատմամբ ընթացող քրեական վարույթներն ու 23 դատական գործերըՎաղը լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԵրբ մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունը հասնում է անգամ պատմական հիշողության ծաղրման ու պատմության վերաշարադրման մակարդակի. Արմինե ՏիգրանյանՀայաստանը ի՞նչ շանս ունի ամերիկյան շուկայում. վերլուծաբանԹուրքիան այս տարի դեպի Հայաստան արտահանել է մոտ 1,336 միլիարդ դոլարի ապրանքՉարենցի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՍևանի մակարդակն իջել էԱլկոհոլային կեղծ խմիչք պատրաստելու և իրացնելու դեպք է բացահայտվելՆԱՏՕ-ի կործանիչներն առաջին անգամ խոցել են Լիտվայի տարածքում գտնվող անօդաչու թռչող սարքըՀՀ պահեստազորի սպաների միությունը բաց նամակով դիմել է ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին
Արցախում հայկական ժառանգությունը ենթարկվում է նպատակաուղղված nչնչաgման, յnւրաgման և դրա հայկական ինքնnւթյան ջնջմшն
Մենք պայքարելու ենք ընտրությունների միջոցով ժողովրդավարական ինստիտուտների կայացման համար. Թանդիլյան
Հասարակություն

Քաղաքապետարանի պաշտոնյաները 2.5 մլն դրամ կաշառք են վերցրել

Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Երևանի քաղաքապետարանում ղեկավար պաշտոն զբաղեցնող անձինք կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների օգտին ապօրինի գործողություն կատարելու, ինչպես նաև օրենքով հասանելիք բարենպաստ վարչական ակտ կայացնելու նպատակով քաղաքապետարանի նախկին պաշտոնյաների օժանդակությամբ ստացել են ընդհանուր 2,5 միլիոն ՀՀ դրամ կաշառք, ինչպես նաև չարաշահել իրենց լիազորությունները:

Կոմիտեից մանրամասնում են՝ նախաքննությամբ պարզվել է, որ 2024թ. ընթացքում կառուցապատող մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ պայմանավորվածություն են ձեռք բերել Երևանի քաղաքապետարանի երկու նախկին պաշտոնյաների հետ՝ քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կաշառք տալու միջոցով իրենց օգտին բարենպաստ վարչական ակտերի ընդունմանը նպաստելու համար: Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ օժանդակողները քաղաքապետարանի համապատասխան վարչության պետի տեղակալին և ծառայության պետին կաշառքի գումարը փոխանցելու եղանակով կազմակերպել են հիշյալ գործընթացը: Մասնավորապես՝ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչներն իրենց կողմից կառուցված բազմաբնակարան շենքերի շինարարության ընթացքում թույլ տրված խախտումները չարձանագրելու և ավարտական ակտն ապօրինի ստանալու համար օժանդակողների միջոցով քաղաքապետարանի հիշյալ պաշտոնատար անձանց տվել են շուրջ 2.500.000 ՀՀ դրամ կաշառք:  

Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ բազմաբնակարան շենքի էլեկտրականությունն ապահովելու նպատակով շինարարություն սկսելու թույլտվության վերաբերյալ կառուցապատող ընկերության կողմից 3 անգամ ներկայացված հայտերն ապօրինի մերժվել են քաղաքապետարանի համապատասխան վարչության պետի կողմից, որի հետևանքով կառուցապատողը ստիպված դիմել է հակաօրինական գործողությունների, այն է՝ օրենքով հասանելիք շինթույլտվությունը ստանալու նպատակով վերը նշված նախկին պաշտոնյաների միջոցով քաղաքապետարանի ծառայության պետին տվել է խոշոր չափերի կաշառք: Այնուհետև կաշառք ստացած պաշտոնատար անձը միջնորդել է հայտերը նախկինում մերժած վարչության պետին, որպեսզի վերջինս բավարարի կառուցապատող ընկերության կողմից ներկայացված հայտը, որի արդյունքում կառուցապատող ընկերության կողմից 4–րդ անգամ ներկայացված հայտի վերաբերյալ տրվել է գրավոր համաձայնություն։

Քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ բացահայտվել են նաև Արաբկիր վարչական շրջանի պաշտոնատար անձանց կողմից հայտնաբերված վարչական իրավախախտումները չարձանագրելու դիմաց կառուցապատողից կաշառք պահանջելու և ստանալու դեպքեր:

Խոշոր չափերով կաշառք ստանալու,  կաշառք ստանալուն օժանդակելու, կաշառք տալու, ինչպես նաև պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրանք է ներկայացվել 12 անձի, այդ թվում՝ Երևանի քաղաքապետարանի երեք պաշտոնյաներին և նրանց օժանդակած նախկին պաշտոնյաներին: Նրանցից չորսի նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել կալանքը, մեկի նկատմամբ՝ տնային կալանքը, իսկ Արաբկիր վարչական շրջանի պաշտոնատար անձանց նկատմամբ որպես համակցված խափանման միջոցներ են կիրառվել բացակայելու արգելքն ու պաշտոնավարման կասեցումը:    

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: