Ամստերդամում դանակով հարձակվել են տղամարդու վրա
Մեկ մարդ վիրավորվել է Ամստերդամի կենտրոնական կայարանում առավոտյան դանակով հարձակման հետևանքով:
Այս մասին հաղորդում է Telegraaf թերթը։ «Դանակով հարձակումը տեղի է ունեցել Ամստերդամի կենտրոնական կայարանում: Մեկ մարդ վիրավորվել է», - գրում է թերթը:
Հաղորդվում է, որ տուժածը հոսպիտալացվել է։ Ոստիկանությանը հաջողվել է արագ ձերբակալել կասկածյալին։ Այս պահին կայարանում հետաքննություն է ընթանում։ Հարձակման դրդապատճառի մասին չի հաղորդվում։