Ռուսական բանակն ուկրաինական ինքնաթիռ է խոցել
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերը խոցել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերի Սու-27 ինքնաթիռը։
Այս մասին նշում է ՌԴ ՊՆ-ն:
«Ռուսաստանի օդատիեզերական ուժերը խոցել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերի Սու-27 ինքնաթիռը», - հայտարարել է պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ յուրաքանչյուր օր ռուսական բանակի ՀՕՊ ստորաբաժանումները մեծ վնասներ են հասցնում Ուկրաինայի հատկապես օդատիեզերական ուժերին: Հավելենք, որ այսօր ռուսական բանակը խոցել է նաև մոտ երկու տասնյակ անօդաչու թռչող սարք: