Եմենի հութիները հիպերձայնային հրթիռով առաջին անգամ հարձակում են իրականացրել Իսրայելի հյուսիսում
Եմենը կառավարող «Անսար Ալլահ» ռազմաքաղաքական շարժումն առաջին անգամ հայտնել է Իսրայելի հյուսիսում գտնվող Ռամատ Դավիթ ռազմական ավիաբազայի վրա հրթիռային հարձակման մասին։
Այս մասին հաղորդվել է Հութիների զինված ուժերի հայտարարության մեջ։
«Մենք ռազմական գործողություն իրականացրինք՝ թիրախավորելով օկուպացված Հայֆայից արևելք գտնվող Ռամատ Դավթի ավիաբազան։ Գործողությունն իրականացվել է «Պաղեստին-2» հիպերձայնային բալիստիկ հրթիռի միջոցով, որը հասել է իր նշանակետին։ Հակառակորդի ՀՕՊ համակարգերը չեն կարողացել որսալ հրթիռը», - ասվում է հայտարարության մեջ։